Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ամառ է, շոգ, յուրաքանչյուրը ձգտում է հնարավորինս շուտ հեռանալ մայրաքաղաքից ավելի զով վայրեր: Իսկ եթե չկա՞ այդ հնարավորությունը: Երիտասարդության մի մասը ուզած-չուզած համակերպվում է իր դրությանը և «սպանում» օրերը մինչև ուսումնական տարվա սկսվելը, իսկ մյուսն էլ ձեռքերը ծալած չի նստում: Ինչ խոսք, այսպիսի եղանակի աշխատելը հեշտ չէ, բայց ամեն մի աշխատանք, որքան էլ ծանր լինի, տալիս է իր պտուղները, որ շատ մարդկանց համար այնքան անհրաժեշտ են:
Ալյոշայի համար դրանք այնքան կարևոր են, որ անգամ ուսումը որոշ չափով զոհ գնաց աշխատանքին: Ալյոշան ծնունդով Գյումրիից է, բայց արդեն 4 տարուց ավել է, ինչ ապրում է Երևանում: Նա սովորում է Երևանի Մանկավարժական Համալսարանի Պատմության ֆակուլտետի Ազգագրության բաժնում: Այս տարի նա արդեն կավարտեր համալսարանը, եթե առկա ուսուցումից չփոխադրվեր հեռակա ուսուցման համակարգ: Պատճառն այն էր, որ Ալյոշայիին աշխատել էր հարկավոր, իսկ դրանք համատեղելը բավական դժվար է:
«Չեմ դժգոհում, այսպես ծնողներիս էլ կարող եմ ինչ-որ կերպ օգնել: Վարձն էլ որոշ չափով ցածր է հեռակա համակարգում: Երկու տարի է աշխատում եմ սրճարանում որպես մատուցող: Արդեն փոխադրվեցի 5-րդ կուրս: Մյուս տարի կավարտեմ համալսարանը և եթե մասնագիտությանս համապատասխան աշխատանք գտնեմ` սիրով կաշխատեմ: Այնուամենայնիվ մատուցողի աշխատանքը բնավ անպատվաբեր չեմ համարում, ինչպես նաև ղեկավարությունս է հաշվի նստում ինձ հետ և, հարկ եղած դեպքում, աջակցում»:
Օպերայի շրջակայքի սրճարաններում հանդիպեցինք ևս երկու երիտասարդի: Վահանը սովորում է Թատերական Ինստիտուտում: Ճիշտ է, նա ուսման վարձը վճարելու խնդիր չունի (Լեռնային Ղարաբաղից է և ուղեգրով է սովորում), բայց. «Եթե կա աշխատելու հնարավորություն, ինչու՞ չօգտվել: Իմ ծախսերը ինքս եմ հոգում, հնարավորության դեպքում օգնում եմ նաև ծնողներիս»:
Սրճարանում է աշխատում նաև Հարութը: Պարզվեց, որ նա ընդամենը 18 տարեկան է, բայց արդեն 3-4 տարվա աշխատանքային փորձ ունի:
«Հաճույքի համար դժվար թե աշխատեի. մանկական տարիքի բոլոր հետաքրքրությունները զոհաբերվում են, որովհետև կարիքը ստիպում է աշխատել: Աշխատել եմ որպես մատուցող, բարմեն, դիզայներ քաղաքի տարբեր հարսանյաց սրահներում: Մեծ սիրով կսովորեի հոգեբանություն: Եթե ամեն ինչ հաջող գնա, մյուս տարի ուժերս կփորձեմ»,- հույսը դեռ չի կտրում նա:
Պարզվեց, որ կարելի է աշխատել նաև զուտ հետաքրքրությունից դրդված, պարզապես որպեսզի ամառը անիմաստ չանցնի: Ահա այդ նպատակով Գևորգը աշխատում է մանկական զվարճանքների կենտրոնում, Հասմիկն ու Նարեն էլ աշխատում են որպես վաճառողուհիներ հանրախանութում:
Ինչն է ստիպում աշխատել այս խաղալիք ատրճանակով «զինված» փոքրիկին, ինքներդ կռահեք: Ասեմ միայն, որ նա սրբապատկերներ է վաճառում: Դա իր որոշումն է` «ծնողներիս չեմ էլ հարցրել»:
Հ.Գ. Ի դեպ, տղան ինձ հետ (և ընդհանրապես բոլորի հետ) խոսում էր ատրճանակը պարզած և չափազանց բարկացած: Իսկ գուցե` դառնացած…

Placeholder