Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Նոր ալիք-2008» ամենամյա երաժշտական փառատոնի երկրորդ օրվա արդյունքներով առաջատարը դարձավ Ռուսաստանի ներկայացուցիչ 19-ամյա Իրիսը: Հայաստանի ներկայացուցիչ Մհեր Մեսրոպյանը, բավականին բարձր գնահատականներ վաստակելով` մեկ հորիզոնականով առաջ անցավ առաջին օրվա գրանցած արդյունքներից ու գրավեց 5-րդ հորիզոնականը: Այժմ, նա առաջին հորիզոնականում գտնվող մասնակցին զիջում է 12 միավորով:
Մրցույթի երկրորդ օրը Մհերը հայերեն ներկայացրերց «Հայաստան» երգը:
«Նոր ալիք-2008» մրցույթի արդյունքները երկրորդ օրվանից հետո այսպիսին են. առաջին հորիզոնականը 236 բալով զբաղեցրել է Ռուսաստանի ներկայացուցիչ Իրիսը, երկրորդ տեղում 233 բալով Վրաստանի ներկայացուցիչ «Գորգիա» (Georgia) խումբն է: 232 բալով իտալացի Ալեսանդրո Ռիզոտին երրորդ տեղն է զբաղեցրել, չորրորդ տեղում` 227 բալով Լատվիայի ներկայացուցիչ Դոնսն է: Հինգերորդ տեղը զբաղեցրել է մեր հայրենակից Մհերը` 224 բալով: Վեցերորդ տեղում 222 բալով ուկրաինական «Զակլյոպկի» խումբն է, Կիրգիզիայի ներկայացուցիչ Օմար Ժանիշևը 219 բալով զբաղեցրել է յոթերորդ հորիզոնականը:
Ութերորդում` 217 բալով Իսրայելի երգիչ Վլադին է, իններորդում` 216 միավորով, Գերմանիայի ներկայացուցիչ Սիմոնն է: Տասներորդ հորիզոնականը 212 միավորով զբաղեցրել է Ռուսաստանի երկրորդ ներկայացուցիչը` Նյուշան, տասնմեկերորդում` 208 միավորով Ղազախստանը ներկայացնող «China Town» խումբն է: Ռուսաստանի երրորդ մասնակից Ելենա Մակսիմովան 2007 միավորով գրավել է տասներկուերորդ տեղը, նույն միավորներով տասներեքերորդ տեղում է Ուկրաինայի երկրորդ մասնակից Միկա Նյուտոնը: Ֆինլանդիան ներկայացնող երգչուհի Սոֆիա Զիդան 199 միավորով զբաղեցնում է տասնչորսերորդ հորիզոնականը: Նրան մեկ միավորով զիջել է ու տասնհինգերորդ հորիզոնականն է զբաղեցրել Մակեդոնիայի ներկայացուցիչ «Նոկաուտ» (Nokaut) դուետը: Նախավերջին` տասնվեցերորդ հորիզոնականում 197 միավորով Կանադայի երգչուհի Ջակինթն է, իսկ վերջին հորիզոնականում 190 միավորով հայտնվել է Բելոռուսը ներկայացնող «Քեռի Վանյան»:
Նշենք, որ հաջորդ` երրորդ փուլում, որը կկայանա վաղը, մասնակիցները պետք է կատարեն օրիգինալ երգեր, որոնք գրված են հատուկ «Նոր ալիք-2008» փառատոնի համար:

Placeholder