ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԱՄԵՆԱՄՅԱ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԿՐԱՍՆՈԴԱՐՈՒՄ` ՕԳՈՍՏՈՍԻ 23-24-Ը
Մշակույթ
10:55 28/07/2008

ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԱՄԵՆԱՄՅԱ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԿՐԱՍՆՈԴԱՐՈՒՄ` ՕԳՈՍՏՈՍԻ 23-24-Ը

Կրասնոդարի Տուապսինյան շրջանում անցկացվող հայկական մշակույթին նվիրված ամենամյա տոնակատարությունը տեղի է ունենալու օգոստոսի 23-24-ը: «Երկրամաս» թերթի տեղեկացմամբ, Կրոսնոդարի «Ռուս-հայկական Համագործակցություն» կազմակերպությունն այդ միջոցառումը նվիրելու է Թերզյան գյուղի հիմնադրման 130-ամյակին և օգոստոսի 23-ին հենց այդ գյուղում է անցակացվելու միջոցառումները, իսկ հաջորդ օրը` Տուապս քաղաքում:

Տոնակատարության շրջանակում գյուղի հիմնադիր Հակոբ Թերզյանի հուշարձանին դրվելու են ծաղիկներ, անցկացվելու է հայկական խոհանոցի ցուցահանդես, ցուցադրվելու է գյուղի մասին վավերագրական ֆիլմ:
Միջոցառման կազմակերպիչն է Տուապսինյան հայկական մշակութալուսավորչական «Համշեն» համայնքը:


Նշենք, որ համշենահայերը Կրասնոդարում մեծ թիվ են կազմում: Պատմական տեղեկությունների համաձայն` 8-րդ դարում, չդիմանալով արաբական տիրապետության ճնշումներին, Մեծ Հայքի Այրարատ նահանգի Արագածոտն, Կոտայք և Վասպուրական նահանգի գավառներից շուրջ 12 հազար հայ Շապուհ և Համամ Ամատունի իշխանների և մի քանի նախարարների գլխավորությամբ գաղթում և բնակություն են հաստատում Սև ծովի հարավ-արևելյան մասում` Ֆորթունա գետի հովտում: Որտեղ էլ Համամ Ամատունին, վերականգնելով ավերված Տամբուր քաղաքը, իր անունով կոչում է Համամաշեն այսինքն` Համամի շեն, որը հետագայում դառնում է Համշենի հայկական իշխանության կենտրոնը:
Placeholder
ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԱՄԵՆԱՄՅԱ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԿՐԱՍՆՈԴԱՐՈՒՄ` ՕԳՈՍՏՈՍԻ 23-24-Ը