ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻՑ ԷԼ ԳՈՀ ՉԵՆ…
Կրթություն, գիտություն
12:05 28/07/2008

ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻՑ ԷԼ ԳՈՀ ՉԵՆ…

Այս տարի դեռ ոչ ոքի չի հաջողվել 19-20 միավոր ստանալ «Հայոց լեզու և գրականություն» բանավոր առարկա քննությունից:
Ընդհանուր առմամբ, բանավոր քննության հաճախելիությունը հանձնաժողովի նախագահ Յուրա Ավետիսյանի գնահատմամբ թույլատրելիի սահմաններում է, սակայն երեխաները պատշաճ մակարդակով չեն ներկայանում քննություններին:

-«Տեսնում ենք, որ աշակերտը փայլուն գրականություն է պատասխանում և սպասում ենք, որ հիմա բարձր գնահատական կնշանակենք նրան, սակայն, երբ հերթը հասնում է հայոց լեզվին` կաղում է: Կամ` հակառակը: Արդյունքում գնահատականը տուժում է,- նշում է հանձնաժողովի նախագահը:

Նախորդ տարվա պես այս տարի էլ բանասիրության և լրագրության ֆակուլտետ դիմած դիմորդները չեն փայլում գրականության կամ հայոց լեզվի իմացությամբ, անբավարարների կամ ութ ստացողների քանակը շատ են:

Ձևավորված այն կարծիքին, թե մարզերից եկած դիմորդներ կարդացած են, քանի որ շատ ժամանցի վայրեր չունեն հաճախելու համար, հանձնաժողովի նախագահը համամիտ չէ. նշում է, որ մարզերի երեխաները կաշկանդվում են խոսել, պատմել կամ վերլուծել նյութերը:

-Երբ աշակերտը գիտի, որ ներքևում իր հարազատները լսում են իրեն, արդեն հոգեբանորեն ընկճվում է: Իմ կարծիքով, պետք է դպրոցի ավարտական քննություններն էլ անցկացվեն այս կերպ, որպեսզի ապագա դիմորդները մի քիչ պատրաստված գան քննության,- առաջարկում է քննական հանձնաժողովի նախագահ Յուրա Ավետիսյանը:

Ընդհանուր առմամբ` հայոց լեզու և գրականություն բանավոր քննություն կհանձնի մոտ 600 դիմորդ: Դեռ վեցին է հաջողվել ստանալ 18 միավոր, իսկ 72 դիմորդ «հաջողացրել է» ստանալ անբավարար գնահատական:
Placeholder
ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻՑ ԷԼ ԳՈՀ ՉԵՆ…