Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Նոր ալիք-2008»-ում Հայաստանը ներկայացնող Մհեր Մեսրոպյանը նախօրեի երեկոյան տեղի ունեցած մրցանակաբաշխության ընթացքում արժանացավ «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին: Նրան մրցանակը` «Ադամանդե ալիք» հանձնեցին «Սմոլենսկի ադամանդ» ընկերության կողմից:
Նախօրեի երեկոյան Յուրմալայի «Զինտարի» դահլիճում նաև մրցույթ-փառատոնի փակման հանդիսավոր արարողությունն էր, որի ընթացքում ելույթ ունեցան ռուս էստարադայի աստղեր` Ալլա Պուգաչովան, Վալերիան, Լարիսա Դոլինան, Բորիս Մայիսևը, Իրինա Ալեգրովան, Վալերի Միլաձեն, Լեոնիդ Ագուտինը, Անժելիկա Վառումը և այլք:
Ամփոփելով հիշեցնենք, որ մրցույթի հաղթող ճանաչվեց Վրաստանը ներկայացնող «Georgia» դուետը: Երրորդ տեղում ռուսաստանցի Իրիսն էր, երրորդում` Իտալիայի ներկայացոցիչը: Նրանք ստացան վկայականներ և դրամական պարգևներ` համապատասխանաբար 70 հազար դոլար, 40 հազար, 30 հազար դոլարի չափով: Հայաստանը ներկայացնող Մհեր Մեսրոպյանը հինգերորդ տեղում էր` զիջելով Լատվիայի ներկայացուցչին: Մրցույթի բոլոր մասնակիցներին տրվեցին վկայականներ, հուշանվերներ և ծաղկեփնջեր:
Մրցույթ-փառատոնի մրցանակային ֆոնդն այս տարի կազմում էր 140 հազար դոլար: Մրցույթը մենարկել է հուլիսի 23-ին և ավարտվեց երեկ, դրան մասնակցում էին 17 կատարողներ 14 երկրներից: Մրցույթն անցկացվում է սկսած 2002-ից:

Placeholder