ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՄԵՆԱՇԱՏՆ ԵՆ ԲՈՂՈՔԱՐԿԵԼ
Կրթություն, գիտություն
15:39 30/07/2008

ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՄԵՆԱՇԱՏՆ ԵՆ ԲՈՂՈՔԱՐԿԵԼ

Բուհերի ընդունելության կենտրոնացված քննություններից մինչ այժմ 20 միավոր է ստացել 10 դիմորդ, իսկ անբավարար` 1284-ը: Ամենաշատ անբավարարները գրանցվել են ֆիզիկայից`534 և հայ ժողովրդի պատմությունից` 245 դիմորդ: 18-20 միավոր է ստացել 297 դիմորդ, այս միավորները դիմորդներն ամենաշատը ստանում են անգլերեն լեզու բանավորից` 74 և ֆիզիկայից`71 դիմորդ: 8 միավոր է ստացել 571 դիմորդ: Ամենաշատ 8 միավորը դիմորդները ստացել են ֆիզիկայից` 189 և անգլերեն լեզու /բ/ `66 դիմորդ:

Հուլիսի 20-29 անցկացված քննություններից բացակայությունների առումով, ամենամեծ թիվը գրանցվել է ֆիզիկայից` 139 դիմորդ, հայ ժողովրդի պատմությունից` 121 և կենսաբանություից`67 դիմորդ: Այդ օրերին գրանցվել է 301 բողոքարկում, որից փոխվել է 63 աշխատանքի գնահատական, իսկ անփոփոխ է նույնքանը:

Բողոքարկումների ամենամեծ թիվը գրանցվել է կենսաբանություն առարկայից`81, որից 23-ի դեպքում գնահատականը բարձրացվել է, իսկ 58-ը մնացել է անփոփոխ:
Placeholder
ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՄԵՆԱՇԱՏՆ ԵՆ ԲՈՂՈՔԱՐԿԵԼ