Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ավստրիայի Գրաց քաղաքում հուլիսի 9-19-ը անցկացված Համաշխարհային երգչախմբային հինգերորդ մրցախաղերում «Ավետիս» հայկական երգչախումբը նվաճել է երեք ոսկե մեդալ և արժանացել չեմպիոնի կոչման: «Համույթը բարձր պարգևների արժանացել է երեք անվանակարգում՝ հոգևոր, խառը և ժամանակակից երաժշտության»,-այս մասին ասուլիսում հայտնեց երգչախմբի տնօրեն Լևոն Պարտագճյանը:
5-րդ համաշխարհային երգչախմբային խաղերին մասնակցել են աշխարհի 5 մայրցամաքից 87 երկրի 400-ից ավելի երգչախումբ: 1-28-րդ անվանակարգերում մրցել են ջազային, կամերային, հոգևոր, եկեղեցական, ֆոլկ և այլ ժանրերի երգչախմբեր: «Ավետիսը» կատարել է հայ դասականների՝ Կոմիտասի, Մակար Եկմալյանի, Էդգար Հովհաննիսյանի, Տիգրան Մանսուրյանի և այլ կոմպոզիտորների ստեղծագործությունները։
Ի դեպ, այդ խաղերի 71 հոգուց բաղկացած մրցութային հանձնաժողովի կազմում է եղել նաև Տիգրան Հեքեքյանը:
«Ավետիս» երգչախումբը հիմնադրվել է 2004 թ. և կարճ ժամանակահատվածում հասցրել է հանդես գալ աշխարհի հեղինակավոր շատ մրցախաղերում, նաև` վերջերս Լեհաստանում անցկացված Ուղղափառ Հոգևոր երաժշտության փառատոն- մրցույթին:
«Վերջին ժամանակներս օտարածին երաժշտությունն ինտենսիվ կերպով մուտք է գործել մեր կյանք և աստիճանաբար փոխում է մեր արժեքները. մեր երգչախմբի առաքելությունն այդ գործընթացը խափանելն է, ինչպես նաև հայկական երաժշտությունն արտերկրում ներկայացնելն է»,-նշեց Լ. Պարտագճյանը։ Երգչախմբի երգացանկը հիմնականում բաղկացած է հայ կոմպոզիտորների ստեղծագործություններից` Կոմիտաս, Մակար Եկմալյան, Էդգար Հովհաննիսյան, Տիգրան Մանսուրյան, Էդուարդ Հայրապետյան, Վարդ Մանուկյան, Սվետլանա Ալեքսանյան:
Հիշեցնենք, որ «Տարոն» մանկապատանեկան գուսանական երգչախումբը նույնպես մասնակցել է հինգերորդ համաշխարհային երգչախմբային օլիմպիադային` կիսաեզրափակիչում վաստակելով ոսկե դիպլոմ, իսկ եզրափակիչում` բրոնզե մեդալ:

Placeholder