ՀՆԱԳԵՏՆԵՐԸ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ ԵՆ ՇԵՔՍՊԻՐԻ ԱՌԱՋԻՆ ԹԱՏՐՈՆԸ
Մշակույթ
14:18 06/08/2008

ՀՆԱԳԵՏՆԵՐԸ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ ԵՆ ՇԵՔՍՊԻՐԻ ԱՌԱՋԻՆ ԹԱՏՐՈՆԸ

Բրիտանացի հնագետները պնդում են, որ հայտնաբերել են լոնդոնյան առաջին թատրոններից մեկը: Աղյուսե շարվածքի մնացորդները թվագրվում են 16-րդ դարով` 1576 թ.: Մասնագետների կարծիքով, այդ պատերի ներսում հայտնի անգլիացի դրամատուրգ Վիլյամ Շեքսպիրը հանրությանը ներկայացրել է իր առաջին ստեղծագործությունները` «Ռիչարդ 3-րդ» ու «Ռոմեո և Ջուլիետ»:

«The Times» թերթի տեղեկացմամբ, մարդկանց մեծամասնությունը Շեքսպիրի գործունեությունը կապում է Globe թատրոնի և Ստրատֆորդ քաղաքի հետ: Համաձայն նոր հայտնագործության, առաջին թատրոնը, որտեղ Շեքսպիրը բեմադրել է իր երկերը, գտնվում է հենց միջնադարյան Լոնդոնի կենտրոնում:
Placeholder
ՀՆԱԳԵՏՆԵՐԸ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ ԵՆ ՇԵՔՍՊԻՐԻ ԱՌԱՋԻՆ ԹԱՏՐՈՆԸ