13.007 ԴԻՄՈՐԴԻՑ` 10.001 ԸՆԴՈՒՆՎՈՂ
Կրթություն, գիտություն
16:12 12/08/2008

13.007 ԴԻՄՈՐԴԻՑ` 10.001 ԸՆԴՈՒՆՎՈՂ

Ընդունելության քննությունների վերջնական արդյունքներով Հայաստանի պետական բուհեր է ընդունվել 10.001 դիմորդ: Այս մասին ասուլիսում հայտնեց Հայաստանի գիտության և կրթության նախարար Սպարտակ Սեյրանյանը։

Նշենք, որ կրթության նախարարության տվյալներով, 2008-2009 ուսումնական տարում բուհեր ընդունվելու դիմումներ է տվել 13.007 դիմորդ` 2008 անվճար, 3327 վճարովի և 3053 առանց բանակային ծառայության տարկետման իրավունքի տեղերի համար։

Նախարարը նշեց, որ 10.001 դիմորդից 2242-ը հաշվառված են անվճար բաժիններում, 3327-ը՝ վճարովի, իսկ 4401-ն էլ ԱՏ համակարգում: Պետպատվերի շրջանակներում մնացել է երկու թափուր տեղ, 34 տեղ՝ վճարովի բաժիններում և 300 տեղ էլ բանակային ծառայության տարկետման իրավունք չունեցող բաժիններում:

«Եթե ընդունված դիմորդները որևէ պատճառով հրաժարվեն ուսում ստանալուց, լրացուցիչ մրցույթ չի անցկացվելու, նոր ցուցակներ չեն լինելու, և այդ տեղերը նույնպես թափուր են մնալու»,- մանրամասնեց Ս. Սեյրանյանը։
Ասուլիսին ներկա Հայաստանի պետական ընդունող հանձնաժողովին կից Հաշվիչ կենտրոնի նախագահ Ռուբեն Թոփչյանն ասաց, որ այս տարի, 2007 թվականի համեմատ, անկում է գրանցվել դիմորդների կողմից հավաքած առավելագույն միավորների ցուցանիշում։ «Դա չի նշանակում, որ դիմորդների պատրաստվածության մակարդակն է նվազել, այլ որ թեստային առաջադրանքներն ավելի մանրամասնորեն են պատրաստված եղել, ինչպես նաև` կենտրոնացված քննություններն այս տարի ավելի հաջող են անցել»,-նշեց Ռ. Թոփչյանը:

Նշենք, որ բուհ ընդունվողնեի ցուցակը պատրաստ է եղել նախօրեին` ժամը 16.00-ից հետո:
Placeholder
13.007 ԴԻՄՈՐԴԻՑ` 10.001 ԸՆԴՈՒՆՎՈՂ