Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ռուսաստանի կողմից Վրաստանին խաղաղությունն այլևս պարտադրված է: Ճիշտ է` այսօր ևս վրացական լրատվամիջոցները դեռևս տեղեկություններ են տարածում այն մասին, որ ռուսական զորամիավորումները շարունակում են մնալ ու գործողություններ իրականացնել Գորիում ու բուն Վրաստանի այլ բնակավայրերում: Այնուամենայնիվ, Ռուսաստանի նախագահը երեկ հայտարարեց, որ «Խաղաղության հարկադիր վերականգնման գործողությունն» ավարտված է: Այս հայտարարությունից հետո փորձագիտական հանրության առաջին արձագանքը միանշանակ էր. իր իսկ սանձազերծած կայծակնային պատերազմում Վրաստանը տանուլ է տվել:
Կարծում ենք, այս գնահատականը ժամանակավրեպ է: Ռուս-վրացական (այսօր արդեն հակամարտությունը կարելի է անվանել ռուս-վրացական, այլ ոչ ` վրաց-օսական կամ վրաց-աբխազական) զինված հակամարտությունը կողմերից մեկի անվերապահ կապիտուլյացիա չէր ենթադրում, հետևաբար Վրաստանի միանշանակ պարտության, հետևաբար նաև` Ռուսաստանի միանշանակ հաղթանակի մասին խոսելն անհնար է: Կարծում ենք, գոնե այս փուլում ավելի ճիշտ կլինի վերլուծել և հասկանալ, թե կողմերից յուրաքանչյուրն ինչ կորուստներ ու ձեռքբերումներ ունեցավ քառօրյա պատերազմից հետո: Մյուս կողմից հաշվի առնելով հակամարտության` խորքում բազմաշերտ լինելու հանգամանքը` անհրաժեշտ ենք համարում դիտարկել տարբեր մակարդակներում գրանցված տեղաշարժերը: Այսօր հարկ ենք համարում անդրադառնալ ներքաղաքական մակարդակին:
Թեև փորձագիտական շրջանակներում այս թեմայով քննարկումները դեռևս չեն շրջանառվում, սակայն փաստ է, որ բոլոր կողմերը` թե ուղղակիորեն, թե անուղղակի ներգրավված, վրաց-օսական հակամարտության գոտում տեղ գտած իրադարձությունները լավագույնս օգտագործեցին ներքաղաքական բնույթի խնդիրներ լուծելու համար:
Այսպես, վերջին շրջանում իր հեղինակությունը կորցրած Միխայիլ Սահակաշվիլին կարողացավ պատերազմը ծառայեցնել վրաց հասարակությանն իր շուրջ համախմբելու համար: Տասնյակ հազարավոր քաղաքացիների մասնակցությամբ հակառուսական համերաշխության հանրահավաքը, ընդդիմության կողմից Վրաստանի իշխանություններին քարտ-բլանշ տալը, առանձին երկրների առաջին դեմքերի զորակցությունը, ինչպես նաև վրացական հանրության թեկուզ կենցաղային մակարդակի հարցումը վկայում են, որ այս օրերին Սահակաշվիլուն հաջողվեց համախմբել նախորդ տարվա նոյեմբերյան դեպքերից հետո երկատված վրացական հասարակությանը: Թե ինչ ազդեցություն կունենա այն միջնաժամկետ հատվածում, թույլ կտա ապագան: Սակայն այսօր կարելի է արձանագրել, որ հակամարտության ընթացքի հաջող շահարկման արդյունքում Սահակաշվլիին հաջողվեց ստանալ հասարակության գերիշխող հատվածի աջակցությունը, ինչն այս տարվա նախագահական ընտրություններից հետո առնվազն կասկածելի էր:
Ռուսաստանի դեպքում ևս իրադարձությունները ներքաղաքական խնդիրներին ծառայեցնելու փորձերն ակնհայտ էին: Այս դեպքում սակայն խոսքն ամենևին էլ իշխանությունների լեգիտիմության հարցը չէր: Ընդհակառակը, այստեղ գործընթացները և դրանց հրապարակային լուսաբանումը ցույց տվեցին և հիշեցրեցին, որ երկրում դրության տերն ու որոշում կայացնողն ամենևին էլ նախագահը չէ: Նախագահի, վարչապետի մոտ ու երկրի զինված ուժերի գլխավոր շտաբում կայացած խորհրդակցությունները ցույց տվեցին, որ Ռուսաստանում զինված ուժերի գործողությունների դե ֆակտո համակարգումն ընկած է վարչապետ Վլադիմիր Պուտինի ուսերին, իսկ այդ գործառույթների դե յուրե կրողը` նախագահ Դմիտրի Մեդվեդևը միայն արարողակարգային դեր է ստանձնել: Ուշագրավ է, որ ռուսական լրատվամիջոցներն իրենց նյութերում այս փաստն ընդգծված էին ներկայացնում, ինչը վկայում է, որ ռուսական հանրությանն ազդակներ տալու անհրաժեշտություն է եղել: Եթե հաշվի առնենք, որ վարչապետի պաշտոնը ստանձնելուց ի վեր Վլադիմիր Պուտինը հիմնականում զբաղված է եղել սոցիալ-տնտեսական բնույթի հարցերով. քաղաքական դաշտի հարաբերական անդորրը հնարավորություն չէր տվել Պուտինին ապացուցել այն, ինչի մասին խոսվում է արդեն երեք ամիս շարունակ: Այս ընթացքում արևմտյան հանրության ու ռուսական հասարակության մի զգալի հատված նույնիսկ փորձել էր կասկածի տակ առնել Ռուսաստանում Պուտինի մենիշխանության վարկածը: Սակայն վրացական ճակատում Պուտինի ծավալած գործունեությունը եկավ հաստատելու, որ նրան հաշվից հանելը դեռ վաղ է: Ռուսաստանի պարագայում հարկ է ընդգծել նաև այն հանգամանքը, որ վերջին իրադարձություններով վարչակազմը, ըստ էության, գործնականում բավարարեց հասարակության կայսերապաշտական պահանջները: Ավելորդ չէ նշել, որ ռազմական ուժի կիրառմամբ Արևմուտքին, հետևաբար նաև` ողջ աշխարհին սպառնալն իշխանությունը պահելու ամենաարդյունավետ ռեսուրսն է:
Ավելորդ չէ նշել, որ ներքաղաքական միավորներ շահեցին նաև Հարավային Օսիայի իշխանությունները: Ավելի ճիշտ` չճանաչված հանրապետության նախագահ Էդուարդ Կոկոյտին: Վերջինս արդեն մեկ տասնամյակից ավել իշխում է հիշյալ տարածաշրջանում և նույնիսկ ռուսական աղբյուրների վկայակոչմամբ չի վայելու տեղի հասարակության վստահությունը: Վերջին շրջանում նույնիսկ խոսակցություններ էին շրջանառվում նրան մեկ այլ գործչով փոխարինելու մասին: Սակայն այսօր արդեն ակնհայտ է, որ օսերը ևս ներքաղաքական խնդիրները երկրորդել և ռուսական քարոզչության ազդեցության տակ համակերպվել են Կոկոյտիի շուրջ և ընդդեմ Վրաստանի համախմբվելու մտքին:
Փորձը ցույց է տալիս, որ աշխարհի ցանկացած հատվածում տեղի ունեցող փոքրիշատե ուշագրավ յուրաքանչյուր իրադարձություն ուղղակիորեն ազդում է նաև ԱՄՆ ներքաղաքական դասավորումների վրա: Այս առումով բացառություն չէր նաև ռուս-վրացական հակամարտությունը: Վերջին հարցումների համաձայն, այս տարի ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններում ներկայիս վարչակազմի աջակցությունը վայելող թեկնածուի` հանրապետական Ջոն ՄակՔեյնի վարկանիշը զգալիորեն գերազանցել է նրա հիմնական հակառակորդի` դեմոկրատ Բարաք Օբամայի ժողովրդականությանը: Պատճառն այն է, որ Մակքեյնն իր քարոզարշավը կառուցել է ընդգծված հակառուսական տրամադրությունների հիման վրա: Եվ եթե մինչև Վրացական իրադարձություններն ամերիկյան հասարակությունը մեծ մասմամբ նախընտրում էր Ռուսաստանի հետ աստիճանական մերձեցման և դրա շնորհիվ վերջինիս ժողովրդավարացման մոտեցումը (ինչն առաջարկում է Օբաման), արդեն այսօր նախապատվությունը տրվում է ՄակՔեյնի գծին:
Վերը ասվածը վկայում է, որ ստեղծված իրավիճակը կողմերը բավականին արդյունավետ կերպով օգտագործել են ներքաղաքական ինչ-ինչ հարցեր լուծելու նպատակով: Հետևաբար, գոնե այս կտրվածքով, կարելի է արձանագրել, որ հակամարտության էսկալացիան հավասարապես ձեռնտու էր կողմերից յուրաքանչյուրին: Իրավիճակը գրեթե նույնն է նաև մյուս մակարդակներում: Դրանց կանդրադառնանք առաջիկայում: Այսօր ընդամենն արձանագրենք, որ քառօրյա պատերազմական գործողությունների հետևանքով կողմերն առավելապես շահել են, քան տուժել:

Placeholder