ՀԱԶՎԱԴԵՊ ՀՆՉՈՂ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ` ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ՋԱԶ-ՌՈՔ
Մշակույթ
16:24 15/08/2008

ՀԱԶՎԱԴԵՊ ՀՆՉՈՂ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ` ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ՋԱԶ-ՌՈՔ

Օգոստոսի 19-ին Երևանում կայանալու է հայ-ֆրանսիական ջազ-ռոք համերգ՝ ֆրանսիացի երաժիշտներ` կիթառիստ Մարսելո Կորդովայի, դաշնակահար Վենսան Բուիգի, հարվածային գործիքների մասնագետ Անդո Պարսեղյանի և հայ երաժիշտ կիթառիստ Բորիս Անդրեասյանի մասնակցությամբ: Այս մասին ասուլիսում ասաց Բորիս Անդրեասյանը:

«Համերգային ծրագիրը բաղկաղած է լինելու մի քանի մասից: Ջազ-ռոք երաժշտությունը հնչելու է միասին, ինչը հազվադեպ է լինում»,-նշեց նա:

Համերգին հնչելու է Բորիս Անդրեասյանի, Մարսելո Կորդովայի, Վենսան Բուիգիի ստեղծագործությունները: Երաժիշտների խոսքով, իրենք ընդամենը երկու փորձ են կատարել, բայց շատ լավ կարողացել են հասկանալ իրար, մինչդեռ անգլերենով շփվելուց` դժվարություններ են ունեցել:

«Բազմաոճ երաժշտությամբ ցանկանում ենք զարգացնել հայ ունկնդրին, քանի որ այսօր շատ են միջակ երաժիշտները, երգիչ-երգչուհիները, ովքեր մտել են շոու-բիզնես ու իրենց աղավաղումներով ազդում են մեր երիտասարդների ճաշակի զարգացման վրա»,-նշեց Բ. Անդրեասյանը:

Վենսան Բուիգի խոսքով, Հայաստանը լավ երկիր է` «այն ոչ Արևելք է, ոչ Արևմուտք»: «Այս երկիրն իր տեսակի մեջ եզակի է` լեզվի, մշակույթի, բնապատկերի տեսանկյունից»,-նշեց երաժիշտը:

Մարսելո Կորդովան, Վենսան Բուիգը, Անդո Պարսեղյանը միջազգային ճանաչում ունեցող ջազ-երաժիշտներ են և հանդես են եկել աշխարհի հանրահայտ ջազ ակումբներում:
Placeholder
ՀԱԶՎԱԴԵՊ ՀՆՉՈՂ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ` ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ՋԱԶ-ՌՈՔ