ՍՈՉԻՈՒՄ ՄԵԿՆԱԿՈՒՄ Է «ՀԻՆԳ ԱՍՏՂ. ԻՆՏԵՐՎԻԴԵՆԻԵ» ՄՐՑՈՒՅԹԸ
Մշակույթ
15:05 18/08/2008

ՍՈՉԻՈՒՄ ՄԵԿՆԱԿՈՒՄ Է «ՀԻՆԳ ԱՍՏՂ. ԻՆՏԵՐՎԻԴԵՆԻԵ» ՄՐՑՈՒՅԹԸ

«Հինգ աստղ. Ինտերվիդենիե» երաժշտական մրցույթը, որի հովանավորը ռուսական առաջին ալիքն է, կմեկնարկի Սոչիում օգոստոսի 28-ին և կտևի չորս օր: Անցած տարի մրցույթը որոշակի փոփոխություներ է կատարել իր կանոնադրության մեջ. այսուհետ մրցույթին կմասնակցեն ոչ թե միայն ռուսական, այլև ԱՊՀ 12 երկրների մասնակիցներ:

Այս տարի մրցույթի ժյուրին կնախագահի Իոսիֆ Կոբզոնը, իսկ Հայաստանը ժյուրիում կներկայացնի Ռոբերտ Ամիրխանյանը:
Հայաստանը մրցույթում ներկայացնող Ռազմիկ Ամյանը առաջին օրը կներկայացնի միջազգային հիթ, երկրոդ օրը` օրիգինալ երգի կատարում և երրորդ օրը` ռետրո հիթ:

Ժյուրին այս անգամ չի ընտրի հաղթողներին, այլ մրցույթի վերջում իր սահմանած մրցանակը կհանձնի իր նախընտրած մասնակցին, իսկ գրան-պրիի, առաջին, երկրորդ և երրորդ տեղի մրցանակակիրներին այս անգամ կընտրեն հանդիսատեսները` կարճ հաղորդագրությունների միջոցով ուղիղ եթերում:
Placeholder
ՍՈՉԻՈՒՄ ՄԵԿՆԱԿՈՒՄ Է «ՀԻՆԳ ԱՍՏՂ. ԻՆՏԵՐՎԻԴԵՆԻԵ» ՄՐՑՈՒՅԹԸ