ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ 105-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԵՐԵԿՈ` ՆՅՈՒ ԴԵԼԻՈՒՄ
Մշակույթ
15:22 19/08/2008

ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ 105-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԵՐԵԿՈ` ՆՅՈՒ ԴԵԼԻՈՒՄ

Oգոստոսի 18-ին Նյու Դելիում Հայաստանի դեսպանության շենքում կազմակերպվել է երաժշտական երեկո` նվիրված աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 105-ամյակին: ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, երեկոն բացել է Հնդկաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը, ով ներկայացրել է մանրամասներ Արամ Խաչատրյանի կենսագրությունից և հարուստ ստեղծագործական կյանքից:

Այնուհետև Նյու Դելիի ռուսական մշակութային կենտրոնից հրավիրված երաժիշտները` դաշնակահար Սվետլանա Ռոդոշկևիչը և ֆլեյտահար Միխայիլ Ուշենինը, կատարել են մեծ վարպետի ստեղծագործությունները: Մասնավորապես, հնչել են Արամ Խաչատրյանի նոկտյուրնը, վալսը Լերմոնտովի «Դիմակահանդեսից», ինչպես նաև հատվածներ «Գայանե» և «Սպարտակ» բալետներից:

Երեկոյին ներկա են եղել պաշտոնյաներ Հնդկաստանի ԱԳՆ-ից, Նյու Դելիում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, արվեստագետներ և երաժիշտներ:

Placeholder
ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ 105-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԵՐԵԿՈ` ՆՅՈՒ ԴԵԼԻՈՒՄ