ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ը ԴՊՐՈՑՆԵՐԸ ԿԴԻՄԱՎՈՐԵՆ ՊԱՏՐԱՍՏ ՎԻՃԱԿՈՒՄ
Կրթություն, գիտություն
14:24 20/08/2008

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ը ԴՊՐՈՑՆԵՐԸ ԿԴԻՄԱՎՈՐԵՆ ՊԱՏՐԱՍՏ ՎԻՃԱԿՈՒՄ

Քաղաքապետարանի ենթակայության 131 կրթական հաստատություններում ընթացող վերանորոգման և դրանց մի մասում կաթսայատների շինարարական աշխատանքները հիմնականում ավարտվել են: Այս մասին նախօրեին քաղաքապետարանում տեղի ունեցած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը: Նրա համոզմամբ, սեպտեմբերի 1-ը բոլոր դպրոցները կդիմավորեն պատրաստ վիճակում:

Քաղաքապետն էլ իր հերթին հանձնարարել է մեկ անգամ ևս վերստուգել կատարված աշխատանքների որակն ու նոր ուսումնական տարում ապահովել մայրաքաղաքի բոլոր դպրոցների բնականոն գործունեությունը:
Placeholder
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ը ԴՊՐՈՑՆԵՐԸ ԿԴԻՄԱՎՈՐԵՆ ՊԱՏՐԱՍՏ ՎԻՃԱԿՈՒՄ