Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Այսօր արտաքին գործերի նախարարության Սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի նախագահ Հրանուշ Հակոբյանը հանդիպել է «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական երրորդ փառատոնի մասնակից մշակութային գործիչների և խմբերի գեղարվեստական ղեկավարների հետ:
Ինչպես տեղեկացրին կոմիտեի մամուլի ու հասարակայնության հետ կապերի բաժնից, Հ. Հակոբյանը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին` ընդգծելով վերջինների դերը հայապահպանության, Հայաստանը Սփյուռքին կապելու և հայ երիտասարդներին հայեցի ոգով դաստիարակելու գործում, ինչպես նաև ներկայացրել է Սփյուռքի ստեղծվելիք նախարարության գործառույթները և խնդիրները:
Ներկաները ողջունել են Սփյուռքի նախարարության ստեղծման գաղափարը և պատրաստակամություն են հայտնել համագործակցության և համատեղ ջանքերով վերոնշյալ խնդիրների լուծման հարցում: Բացի այդ, հանդիպման ընթացքում հյուրերը ներկայացրել են փառատոնի կազմակերպչական և գաղափարական հարցերի վերաբերյալ առաջարկներ:

Placeholder