ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀՐԱՎԱՌՈՒԹՅՈՒՆ. ՎԱՂԸ ԿԱՎԱՐՏՎԻ «ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՄՇԱԿՈՒՅԹԸ»
Մշակույթ
15:26 22/08/2008

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀՐԱՎԱՌՈՒԹՅՈՒՆ. ՎԱՂԸ ԿԱՎԱՐՏՎԻ «ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՄՇԱԿՈՒՅԹԸ»

«Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական փառատոնի շրջանակներում այս պահին պատվիրակությունները գտնվում են Արմավիրում, Արտաշատում և Աշտարակում:

«Բարեկամության համերգներ» խորագրով ելույթները կեզրափակվեն վաղը երեկոյան` Հանրապետության հրապարակում կայանալիք գալա համերգով:

Այսօր սփյուռքի մշակութային միությունների խմբերի ղեկավարներին ընդունել է Սփյուռքի կոմիտեի նախագահ Հրանուշ Հակոբյանը, ում հետ ղեկավարները քննարկել են Հայաստան-Սփյուռք մշակութային համագործակցության հետագա ծրագրերին վերաբերող մի շարք հարցեր:

Այս պահին ատերկրից ժամանած խմբավարների համար վարպետաց դասեր է անցկացնում Հովհաննես Չեքիջյանը, իսկ երեկոյան Թուրքիայի «Լուսավորչի դպրաց դաս» երգչախումբը Կոմիտասի անվան կամերային տանը ելույթ կունենա մենահամերգով, որի ընթացքում Վրաստանից ժամանած նկարիչները կցուցադրեն իրենց ստեղծագործությունները:

Փառատոնի շրջանակներում տեղի է ունեցել նաև «Նահապետ» գրքի հուգարերեն տարբերակի շնորհանդեսը:
Վաղը մասնակիցները հնարավորություն կունենան անվճար այցելել թանգարաններ, մշակութային օջախներ, շփվել միմյանց հետ, իսկ երեկոյան սպասվող համերգին խոստանում են իսկական մշակութային հրավառություն:

Placeholder
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀՐԱՎԱՌՈՒԹՅՈՒՆ. ՎԱՂԸ ԿԱՎԱՐՏՎԻ «ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՄՇԱԿՈՒՅԹԸ»