ԻՆՉ ՀԱՐՑԵՐ ԿԼՈՒԾԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ
Կրթություն, գիտություն
15:39 25/08/2008

ԻՆՉ ՀԱՐՑԵՐ ԿԼՈՒԾԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ

Կառավարությունը սեպտեմբերին հաստատելու է հանրակրթական դպրոցների տնօրենների ատեստավորման մասին ընթացակարգը և 2009 թվականից տնօրենները կենթարկվեն ատեստավորման, հայտնեց քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը:

Ատեստավորման ցուցաբերած արդյունքից ու գնահատականից, ըստ նրա, կախված է տնօրենների` այդ պաշտոնում «մնալու կամ չմնալու» հարցը: Այս քայլը, Կ. Արեյանի հավաստմամբ, խիստ անհրաժեշտ էր, քանի որ այսպիսով նրանք հնարավորություն կունենան հավաստիանալ, արդյո՞ք դպրոցները ղեկավարվում են ժամանակակից կրթական համակարգին անհրաժեշտ համապատասխան մասնագետների կողմից, թե՞ ոչ:

«Այս խնդիրը, մեզ հնարավորություն կտա լուծել նաև, ցավոք սրտի, համակարգում առկա դրամահավաք գործունեությունը: 4 օր անընդմեջ տնօրենների հետ խորհրդակցություններ են անցկացվել այս խնդիր շուրջ: Ողջ պատասխանատվությունը, այս հարցում, կրում է դպրոցի տնօրինությունը և այն կոլեկտիվը, որը կդառնա նման գռեհիկ ու անընդունելի նախաձեռնության հեղինակ»,-նկատեց նա ու ավելացրեց, որ քաղաքապետի կողմից այսօր հանրձնարարվել է անել ամեն ինչ` դպրոցը նման «այլանդակ ձևեր ընդունած կենցաղավարությունից» ազատելու համար:

Բացի այդ, խոսելով քաղաքապետարանի ու կրթության և գիտության նախարարության համատեղ ուժերով անցկացվող ամենամյա խորհրդակցության մասին, Կ. Արեյանն ասաց, որ այն այս տարի նախորդների համեմատ տասը օր շուտ է կայացել: Նրա խոսքով, շտապելու պատճառը դպրոցների տնօրենների կողմից առաջարկվող անհետաձգելի խնդիրների լուծման համար բավականին ժամանակ ունենալն էր: «Խորհրդակցությունն անցկացվել է բաց ձևով: Գովելի էր, որ խորհրդակցություններն իրենց հարցադրումներով անցկացրին տնօրենները: Քննարկվեցին բոլոր կենցաղային կամ առարկայական այն խնդիրները, որոնք անհապաղ լուծում էին պահանջում»,-նշեց Կ. Արեյանը:

Ըստ Կ. Արեյանի, քաղաքապետի կողմից հանձնարարական է տրվել կոմունալ ենթակառուցվածքների բոլոր պատասխանատուներին, լուծել կրթական համալիրներում առկա բոլոր խնդիրներն ու վերահսկողություն նշանակել:
Placeholder
ԻՆՉ ՀԱՐՑԵՐ ԿԼՈՒԾԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ