Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Այս տարի նոր ուսումնական տարում աշակերտներին կդիմավորի 202 կրթական հաստատություն, որոնցից 193-ը հանրակրթական միջնակարգ դպրոցներ են, 4-ը` հատուկ հանրակրթական և 5-ը` ավագ արհեստագործական: Այս թվերը, 2008-2009 թվականների ուսումնական տարվա առանձնահատկությունների մասին խոսելիս, ճեպազրույցի ժամանակ նշեց քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը:
Ավագ արհեստագործականում սովորելու համար դիմումները կշարունակվեն ընդունվել մինչև սեպտեմբերի 5-ը:
«Այս պահի դրությամբ, 202 ուսումնական հաստատություններում աշխատողների` մանկավարժական կադրերի թվաքանակը 8314 է: Աշակերտների ընդունելության կարգը սահմանված ու հաստատված է հանրապետության կրթության մասին օրենքով և կրթության ու գիտության նախարարի հրամանով: Նոր ուսումնական տարվա առաջին դասարանների ընդունելությունները սկսվել են»,-ասաց Կ. Արեյանը:
Քաղաքապետի առաջին տեղակալի հավաստմամբ, այս տարի դպրոց ընդունված աշխակերտների վերջնական թիվը հայտնի կլինի միայն սեպտեմբերի 5-ից հետո: Իսկ այսօրվա տվյալների համաձայն, Կ. Արեյանի խոսքով, առաջին դասարան ընդունվել են 8482 երեխա:
Նշենք, որ այս տարի հանրակրթական դպրոցների առաջին դասարան են ընդունվում 6 տարեկանը լրացած երեխաները:
Քաղաքապետի կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին առաջարկվել է առաջիկա մեկ շաբաթում ապահովելու դպրոցամերձ տարածքների բարեկարգման ու մաքրման աշխատանքները: «Սահմանվելու է նաև ժամանկացույց, մինչև օգոստոսի 31-ը քաղաքապետարանի բոլոր պատասխանատուների կողմից դպրոցներում իրականացնել շրջայցեր` ստուգելու համար կատարված հանձնարարականները»,-եզրափակեց Արեյանը:
Նշենք, որ ճանապարհային ոստիկանությունը սահմանել է տասնօրյակ, որի ընթացքում պետք է ապահովվի դպրոցականների անվտանգ երթևեկությունը ուսումնական հաստատություններ:

Placeholder