Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Երևանը սպասում է Նիժնի Նովգորոդի շտապ օգնության մեքենաների գործարանի արտադրության միջազգային չափանիշներին համապատասխան և անհրաժեշտ բուժսարքավորումներով հագեցած վերակենդանացման 2 ավտոմեքենաներին: Այս մասին Panorama.am-ին հայտնեց Երևանի քաղաքապետարանի «Շտապ օգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Արտյոմ Պետրոսյանը: Սակայն, Փոթիի նավահանգստի փակ լինելու պատճառով, դեռևս հայտնի չէ, թե մեքենաները երբ տեղ կհասնեն:
«Դեռևս ժամկետի մասին ոչինչ չեմ կարող ասել, բայց գիտեմ, որ եթե մինչև հոկտեմբեր չհասցնենք տեղափոխել մեքենաները, ապա եղանակների հետ կապված որոշակի խնդիրներ կառաջանան»,-նկատեց նա:
Երևանի քաղաքապետարանի «Շտապ օգնություն» ՓԲԸ-ում գործող շտապօգնության մեքենաները ժամանակակից բուժսարքավորումների կարիք ունեն: «Չեմ կարող ասել, թե այժմյան մեր մեքենաները վատն են, բոլոր անհրաժեշտ սարքավորումները, որոնք հարկավոր են հիվանդին օգնություն ցույց տալու համար` կան: Բայց, քանի որ դրանք տարեցտարի փոխվում են, լավ կլինի, որ մեր մեքենաներն էլ կարողանան նորացվել»,-նշեց ընկերության տնօրենը:
Ա. Պետրոսյանի խոսքով, այժմ ընկերությունն ունի վերակենդանացման ավտոմեքենաներ, սակայն դրանք միջազգային չափանիշներին չեն համապատասխանում։ «Շտապ օգնություն» ՓԲԸ-ում հիմա շուրջօրյա գործում է 38 ավտոմեքենա, որոնցից 15-ը նոր են ու ձեռք են բերվել 2005-2007 թվականներին Նիժնի Նովգորոդի շտապ օգնության մեքենաներ արտադրող գործարանի հետ կնքած պայմանագրի արդյունքում։ Ա. Պետոսյանը տեղեկացրեց նաև, որ գործող 38 ավտոմեքենաներից 11-ը վերակենդանացման բրիգադի համար են նախատեսված, 7-ը` սրտաբանական, 1-ը` հոգեբուժական, 1-ը մանկական է, իսկ 2-ն էլ նախատեսված են դիակներ տեղափոխելու համար: Մնացած մեքենաներն ընդհանուր են:
Նշենք, որ Նիժնի Նովգորոդի շտապ օգնության մեքենաներ արտադրող գործարանի հետ քաղաքապետարանի «Շտապ օգնություն» ՓԲԸ-ն 5 տարվա պայմանագիր է կնքել: Ըստ Ա. Պետրոսյանի` յուրաքանչյուր տարի ընկերության շարժակազմը պետք է թարմացվի մոտավորապես 5 ավտոմեքենայով։

Placeholder