ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՀԱՍՏԱՏԵԼ Է ՏՏ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ
Տնտեսություն
18:31 28/08/2008

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՀԱՍՏԱՏԵԼ Է ՏՏ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ

Այսօր կայացած նիստում կառավարությունը հավանություն է տվել Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հայեցակարգին: Այս մասին հայտնում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Աղբյուրի հաղորդմամբ, կառավարության որոշմամբ հայեցակարգի իրականացման համակարգումը վերապահվել է էկոնոմիկայի նախարարությանը:

Տեղեկացնենք, որ հիշյալ փաստաթուղթը մշակվել է Հայաստանի նախագահի 2007թ. հուլիսի 3-ի կարգադրությամբ ստեղծված աշխատանքային խմբի կողմից և քննարկվել է շահագրգիռ պետական մարմինների, մասնավոր և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև տեղական ու միջազգային փորձագետների հետ: Հայեցակարգի հիմնական նպատակը Հայաստանում ՏՏ ոլորտի` ՏՏ արդյունաբերության զարգացման և Տեղեկատվական հասարակության կայացման տեսլականն ու նպատակները, մարտահրավերները, դրանց հաղթահարման ռազմավարական մոտեցումներն ու իրականացման փուլերն ամրագրելն է:
Placeholder
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՀԱՍՏԱՏԵԼ Է ՏՏ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ