Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
12-ամյա հանրակրթության անցման ամբողջական ներդրումն ապահովելու նպատակով ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից մշակվել են օտար լեզուների, արվեստի, տեխնոլոգիայի, ֆիզիկական, նախնական զինվորական պատրաստության և անվտանգ կենսագործունեության ուսումնական բնագավառների առարկաների չափորոշիչները և ծրագրերը: Դրանց հիման վրա այս տարի հրատարակվել և նոր ուսումնական տարում դպրոց կմտնի, ընդհանուր առմամբ, 65 անուն նոր դասագիրք` համապատասխան ուսուցչի ձեռնարկով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կրթության և գիտության նախարարի տեղակալ Բագրատ Եսայանը:
Մինչև սեպտեմբերի 1-ը հանրապետության դպրոցներին կբաշխվեն նաև տարրական դպրոցի սովորողներին անվճար հատկացվող «Այբբենարան», «Մաթեմատիկա», «Մայրենի», «Կերպարվեստ», «Տեխնոլոգիա», «Ես և շրջակա աշխարհը» առարկաների դասագրքերը և ուսուցչ ձեռնարկները:
Փոխնախարարը տեղեկացրեց, որ դպրոցներում ներդրվող նոր ծրագրերին ու չափորոշիչներին ծանոթացնելու նպատակով ընդհանուր առմամբ վերապատրաստվել է տարբեր առարկաների շուրջ 15 300 ուսուցիչ, դասվար, ուսումնական և դաստիարակության գծով փոխտնօրեն: Նրա խոսքով, համակարգչային գրագիտության ուղղությամբ վերապատրաստվել է շուրջ 7500 ուսուցիչ:
Տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ հանրակրթության համակարգում ծրագրերը շարունակվում են «Համակարգիչների շրջանառու համակարգի» միջոցով դպրոցներին տրամադրվել է շուրջ 5500 համակարգիչ և համակարգչային սարքավորում: «Համակարգիչների շրջանառու համակարգում այս պահի դրությամբ ընդգրկված է հանրապետության դպրոցների շուրջ 72 տոկոսը` 1056 կրթօջախ: Ընթացիկ տարում նախատեսվում է համակարգում ընդգրկել ևս շուրջ 150 դպրոց»,- ավելացրեց փոխնախարարը:
Նաեւ տեղեկացրեց, որ իրականացվում են համադպրոցական ցանցի ստեղծման աշխատանքներ, որը մինչև տարեվերջ կընդգրկի հանրապետության շուրջ 320 դպրոց:

Placeholder