Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Այս ուսումնական տարում առաջին դասարան կհաճախի շուրջ 33 հազ. 500 երեխա: Ընդհանուր առմամբ հանրապետության բոլոր դպրոցները միասին կունենա 435 հազար. 200 աշակերտ, որից 47 հազ. 742` 11-րդ դասարանցիներն են, իսկ 47 հազ. 340 9-րդ: Այս տվյալներն այսօր լրագրողներին ներկայացրեց Կրթության և գիտության փոխնախարար Բագրատ Եսայանը:
Նա նշեց, որ նախորդ տարիների համեմատ` ծնելիության անկման պատճառով, առաջին դասարանցիների թիվը նվազել է, իսկ ձևավորվող դասարանների և դասաժամերի նվազման հետևանքով որոշ դպրոցներում առաջացել է ուսուցչական կադրերի կրճատման խնդիր։
Փոխնախարարը տեղեկացրեց, որ ՀՀ կառավարության կողմից հաստատված «Գիտելիքների գնահատման հայեցակարգի» հիման վրա մշակվել և լրամշակվել է սովորողների ընթացիկ գնահատման մեթոդաբանության նախագիծը, որը շուրջ երկու տարի մի քանի դպրոցներում փորձարկվելուց հետո ներկայացվել է հաստատման:
Այս ուստարվա նորությունը այն է, որ գործող՝ 5 բալանոց համակարգին զուգահեռ դպրոցներում, փորձնական կարգով կկիրառվի նաև ընթացիկ գնահատման 10 բալայինը։ Այն ամբողջությամբ կներդրվի 10 ավագ դպրոցներում, իսկ զուտ թվային տեսքով՝ տեխնիկական վերահաշվարկի առումով, մյուս բոլոր դպրոցներում։ ԿԳ փոխնախարարը տեղեկացրեց, որ 12-ամյա կրթական համակարգով սովորող տարրական դպրոցի աշակերտների համար կրթական շաբաթը կլինի հնգօրյա, իսկ 10 և 11-ամյա համակարգի սովորողների համար այն կշարունակի մնալ վեցօրյա:
Բ. Եսայանը նաև հայտնեց, որ սեպտեմբերի 1-ից հանրապետությունում փորձնական ծրագրի շրջանակում կսկսի գործել 10 ավագ դպրոց, որից 3-ը՝ Երևանում, մյուսները Շիրակի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում։ Հոսքային ուսուցման միջոցով այս դպրոցներն աշակերտներին կնախապատրաստեն սահուն անցման դեպի մասնագիտական կրթական համակարգ: Նա հայտնեց, որ հաջորդող երեք տարիների ընթացքում հանրապետությունում կունենաք 150 ավագ դպրոց:

Placeholder