Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ուղիղ 70 տարի առաջ 1938 թվականին Հայաստանում պաշտոնական մակարդակով ստեղծվեց առաջին ջազ-նվագախումբը: Փոփոխվում էին ժանրի ոճերն ու ուղղությունները, հեռանում էին ավագ և գալիս էին երիտասարդ սերնդի երաժիշտները և այդ տարիների ընթացքում միայն մեծ և կրքոտ սերը ջազի նկատմամբ մնաց անփոփոխ:
Հայ երաժիշտները 70 տարվա ընթացքում կարողացան ողջ աշխարհում լուրջ ճանաչման հասնել հայկական ջազի ելևէջները:
Տոն է սպասվում սեպտեմբերին Երևանում` մեր ջազը 70 տարեկան է:
2008 թվականի սեպտեմբերի 12-ին Երևանում ջազի 70-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Պետական օպերայի բեմում կկայանա երգչուհի Նինո Կատամաձեի և նրա «Insight» խմբի համերգը: Ջազի երևանյան սիրահարներին սպասվում է հանդիպում անսովոր երգչուհու հետ, ով ամենայն համարձակությամբ կոտրում է ոճային բոլոր սահմանները. նա ջազից ազատ անցնում է էթնիկ երաժշտության և այդ ամենն այնքան ինքնատիպ է կատարում, որ ամենափորձառու ունկնդիրն անգամ ստիպված է կռահել հնչող մեղեդին:
Սեպտեմբեր 27-ին Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում ելույթ կունենա «Pilobolus» պարային թատրոնի խումբը:
Սեպտեմբերի 29-ին հայկական ջազի հոբելյանական տարվա շրջանակներում «Հայֆիլհարմոնիայի» մեծ համերգասրահում տեղի կունենա նաև հանրաճանաչ երգչուհի Տաթևիկ Հովհաննիսյանի բացառիկ համերգը: Համերգը կկայանա «Հայկական ջազ-70» կազմակերպության ջանքերով ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
Տաթևիկ Հովհաննիսյանին անվանում են խորհրդային ջազ վոկալի «թագուհին», ինչպես նաև` «Էլլան Երևանից»: ԱՄՆ մեկնելուց տարիներ անց դեռևս անգերազանցելի է ջազային մեյնսթրիմում: Այդ ամենից զատ, երգչուհու կատարողականությունն առանձնանում է հայկական ժողովրդական երաժշտության վառ կոլորիտով:
Առաջին անգամ հայտնվելով մեծ բեմում 70-ականներին Պետական նվագախմբի կազմում` Կոստանդին Օրբելյանի ղեկավարությամբ, Տաթևիկ Հովհաննիսյանն անմիջապես աչքի ընկավ: Իննը տարի շարունակ երաժշտական քննադատները նրան համարում էին Խորհրդային Միության լավագույն ջազ երգչուհի: Այդ տարիներին նա խիստ պահանջարկված էր. ելույթ էր ունենում ձայնագրվում էր Իգոր Բրիլի անսամբլի, Թիիթ Պաուլուսի էստոնական տրիոյի, Գունարա Ռոզենբերգի` Ռիգայի բիգ-բենդի հետ, նրա ձայնը հնչել է ռադիոյով և հեռուստատեսությամբ:
80-ականներին ճակատագրի բերումով Տաթևիկ Հովհաննիսյանը հայտնվեց ԱՄՆ-ում և բնակություն հաստատեց Նյու Յորքում: Նրան հաջողվեց ջազի հայրենիքում նույնպես ապացուցել սեփական «ես»-ը, և այս բոլոր տարիներին հավատարիմ է իր կոչմանը` երգում է ջազ: Նա տասնյակ համերգներով հանդես է եկել ԱՄՆ-ում, Եվրոպայում և Ավստրալիայում, մասնակցել է միջազգային փառատոնների, ելույթ է ունեցել այնպիսի հեղինակավոր համերգասրահներում, ինչպիսիք են «Քարնեգի Հոլլ»-ը և «Լինքոլն Սենթր»-ը:
Ի դեպ, երգչուհին պայմանագիր է կնքել "Sony Classical" ընկերության հետ` հերթական հինգ ալբոմների ձայնագրման և թողարկման համար:
Այսօր Հայաստանում գործում են մի քանի` ամենատարբեր ոճերի և ուղղությունների ջազ կատարող հետաքրքիր նվագախմբեր` "Time Report" էթնո-ջազ կվինտետը, "Katuner" ջազ- ռոք սեպտետը, ավանդական ջազ կատարող "Chiko & Friends" քառյակը, ֆյուժն "Art Voices" երիտասարդական խումբը և "Armenian Navy Band"-ը: Այսօր Երևանում գործում են բազմաթիվ ջազ ակումբներ, ուր այդ ժանրի կենդանի երաժշտությունը մշտական բնույթ է կրում, կայանում են միջազգային ջազ փառատոններ, բազում հեռուստա և ռադիոալիքներ թողարկում են ջազին նվիրված մշտական հաղորդումներ:

Placeholder