Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Երկրաշարժի 20-ամյա տարելիցի կապակցությամբ հոկտեմբերին Երևանում և Գյումրիում տեղի կունենան ֆրանսիական «Նաիրի» նվագախմբի համերգները: 2005թ. Ֆրանսիայում ստեղծված այս նվագախումբի կազմում ընդգրկված են ֆրանսիացի երաժիշտներ, իսկ խմբի գեղարվեստական ղեկավարն է դիրիժոր, հայազգի Հայկ Դավթյանը:
Երկրաշարժի 20-ամյա տարելիցին նվիրված համերգային ծրագրերում կհնչեն ինչպես հայ (Ղ. Սարյան, Է. Միրզոյան, Ռ. Ալթունյան, Ա. Խաչատրյան, Կոմիտաս), այնպես էլ եվրոպացի երաժիշտների ստեղծագործություններ (Է. Գրիգ, Յ. Սիբելիուս, Յ. Բրամս):
Նվագախմբի համերգային ծրագրում նախատեսվում են նաև համատեղ կատարումներ` Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ:
Համերգները տեղի կունենան հոկտեմբերի 26-ին` Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, հոկտեմբերի 29-ին` «Արամ Խաչատրյան» համերգասրահում` Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ համատեղ, իսկ հոկտեմբերի 30-ին` Գյումրիի կոնսերվատորիայի համերգային դահլիճում:

Placeholder