Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հայաստանի կրթության և գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանը սեպտեմբերի 1-ի առթիվ շնորհավորական ուղերձ է հղում: Նախարարության մամլո ծաայության հաղորդմամբ, ուղերձում մասնավորապես ասված է.
«Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, ուսուցիչներ, դասախոսներ և ծնողներ, շնորհավորում եմ գիտելիքի օրվա՝ սեպտեմբերի 1-ի առթիվ։ Դեպի գիտելիքի աշխարհ մուտքն ազդարարող այս օրը բոլորիս տոնն է։ Շատ ընտանիքներում նոր ուսումնական տարին առանձնահատուկ շնորհավորանքի առիթ է, քանզի նրանց փոքրերն առաջին անգամ մտնելու են դպրոց, երիտասարդները՝ լսարան։ Ուսումնառության ամեն շրջանում նրանց արձանագրած հաջողությունն ու հաղթանակը ոչ միայն նրանց ընտանիքների, այլև մեր երկրի կայացման գործում ամուր հիմնաքար է դառնալու։
Բազում մարտահրավերների առջև կանգնած հայոց պետականությունը դրանց դիմակայելու այլ ելք ու զենք չունի, քանի մտավոր հեզոր ներուժի զարգացումը և գիտելիքը։ Ուստի մեր կրթական համակարգի որակի և արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացվելիք ծրագրերն այլընտրանք չունեն, ու սկսված բարեփոխումները նախանշված եզրագծին հասցնելու գործում պետությունը վճռական է լինելու։ Իսկ հաջողելու համար կարևոր է բոլորիս ներդրումը՝ լինի ուսումնատենչ սովորող, թե բարեխիղճ ուսուցանող։
Կրկին շնորհավորելով բոլորիս նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ՝ մաղթում եմ ուժ, եռանդ և հաջողություններ ձեռնարկված քայլերը կյանքի կոչելու գործում»:
Տեղեկացնենք, որ այս տարի ամբողջ հանրապետությունում դպրոցի առաջին դասարան կհաճախի մոտ 33 հազար 500 երեխա: Ընդհանուր առմամբ դպրոցում սովորողների թիվը կկազմ 435 հազար 200 աշակերտ, որոնցից ավարտական` 11-րդ դասարանում կսովորեն 47 հազար 742-ը:

Placeholder