Մ. ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՆ Է ԸՆԴՈՒՆՎԵԼ 100 ՍԱՆ
Քաղաքական
12:48 01/09/2008

Մ. ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՆ Է ԸՆԴՈՒՆՎԵԼ 100 ՍԱՆ

«Այսօր մեր բանակը հանդիսանում է տարածաշրջանի ամենամարտունակ բանակներից մեկը, որը կարողանում է կատարել իր ամենակարևոր առաքելությունը` պաշտպանել մեր սահմանները և նաև կանխարգելիչ ու զսպիչ ուժ հանդիսանալ ցանկացած ոտնձգության համար»,-այսօր գիտելիքի օրվա կապակցությամբ պաշտպանության նախարարության Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական սաներին ուղղված իր խոսքում ասաց պաշտպանության նախարար Սերյան Օհանյանը: Նրա խոսքով, այս ամենի համար հիմք են հանդիսանում նման ռազմական դպրոցներում ուսանող սաները, քանի որ նրանք «արիաբար շարունակում են իրենց նախորդ սերունդների ճանապարհը»:

Այս տարի Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան է ընդունվել 100 սան, իսկ անցյալ տարի վարժարան ընդունվածների թիվը 120 էր: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց վարժարանի ուսումնական մասի պետ, ուսումնական գծով հրամանատարի տեղակալ, մայոր Կարեն Ավագյանը: Նրա հավաստմամբ, վարժարան են ընդունվում ութերորդ դասարանն ավարտածները, ուսման տևողությունը 2 տարի է: Ինչպես նա նշեց, վարժարանն ավարտելուց հետո սաներն իրավունք ունեն ընդունվել հանրապետության ու Ռուսաստանի ռազմաուսումնական հաստատություններ:

Հիշեցնենք, որ հանրապետության վարչապետի` 1997 թվականի N 26 որոշման համաձայն. սպայական կադրերի պատրաստման նպատակով, կրթության և գիտության նախարարության ռազմամարզական վարժարան-ուսումնարանի համալիրը հանձնվել է պաշտպանության նախարարության ենթակայությանը` այն վերակառուցելով Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական ուսումնարանի` միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատության կարգավիճակով:
Placeholder
Մ. ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՆ Է ԸՆԴՈՒՆՎԵԼ 100 ՍԱՆ