Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Գրականության ոլորտում նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուկի հայրենքում լույս է տեսել նրա հերթական վեպը` «Անմեղության թանգարանը» վերմագրով: Վեպում հեղինակը պատմում է մի հարուստ մարդու ժամանակակից Ստամբուլի մայրամուտի հանդեպ տածած սիրո մասին: Վեպը 592 էջանոց է:
Այս պահին հեղինակը աշխատում է վեպի անգլերեն տարբերակի վրա, իսկ սեպտեմբերին այն գնելու հնարավորություն կունենան նաև գերմանալեզու ընթերցողները:
2007 թվականի հոկտեմբերի Փամուկը լքեց Ստամբուլի իր բնակարանը և տեղափոխվեց ապրելու ԱՄՆ, քանի որ շարունակվում էին նրա նկատմամբ սպառնալիքները:
Հիշեցնենք, որ Փամուկի գրքերը, որ խոսում էին հայոց Ցեղասպանության եղելության ու քրդերի դեմ բռնության փաստերի մասին, այրում էին Ստամբուլի փողոցներում, իսկ Թուրքիայի կառավարությունը դատական գործ էր հարուցել նրա դեմ` մեղադրելով «թուրք ժողովրդին վիրավորանք հասցնելու մեջ:
Ի դեպ, Փամուկի ստեղծագործությունները թարգմանվել են ավելի քան 40 լեզուներով:

Placeholder