Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Պաշտպանության նախարարության կողմից Հայաստանի, Ջավախքի և Արցախի բոլոր դպրոցներին, բուհերին և զորամասերին նվիրվել է պատմաբան Արտակ Մովսիսյանի «Հայոց պատմության աշխարհակալությունները» գիրքը և նույն հեղինակի գիտահանրամատչելի, փաստագրական «Տիգրան Մեծ» և «Ներմութ» ֆիլմերը:
ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ այս գրքի և ֆիլմերի նվիրատվության նպատակն այն է, որպեսզի դպրոցներում ռազմահայրենասիրական դաստիարակությունը ավելի բարձր մակարդակի վրա դրվի: Նա հայտնեց, որ այս ֆիլմերը և «Հայոց պատմության աշխարհակալությունները» գիրքը կտրամադրվի նաև Ռուսաստանի Դաշնությունում և Սփյուռքում գործող բոլոր հայկական դպրոցներին:
Պատմաբան Արտակ Մովսիսյանը նշեց, որ «Հայոց պատմության աշխարհակալությունները» գրքում փորձ է արված ի մի բերել հայոց պատմության ընթացքում ստեղծված աշխարհակալությունների պատմությունները, դիտարկելու դրանք մեկ համատեքստում: «Նման ճանապարհով հետազոտության շնորհիվ ավելի ճանաչելի է դառնում հայ էթնոսը, բացահայտվում են աշխահակալ հայ կերպարի առանձնահատկությունները»,- հավելեց նա:
«Տիգրան Մեծ» ֆիլմում ներկայացվում է Տիգրան Մեծի ամբողջ գործունեությունը, իսկ «Նեմրութ» ֆիլմը Հայկական Տավրոսի «Նեմրութ» սրբավայրի մասին է:
Պատմաբանի խոսքով, աշնանը նմանատիպ ուսուցողական ֆիմերի շարքը կհամալրվի ևս մեկով`«Ժայռապատկերների այբուբեն» ֆիլմով, որը նկարահանվել է Արևմտյան Հայաստանում:

Placeholder