Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Կրթություն, գիտություն
12:01 01/09/2008
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Այսօր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ ուղերձ է հղել: Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` ոըղերձում մասնավորապես ասված է.
«Սիրելի աշակերտներ և ուսանողներ,
Հարգելի մանկավարժներ ու ծնողներ,
Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ:
Նոր գիտելիքի և կրթության ձգտումը մեզանում վերածվել է ազգային բնավորության, և այսօր, մեր երկրի համար այս կարևոր ժամանակահատվածում, պետությանն ու հասարակությանը վիճակված է ավելի ամրապնդել արժեքային այդ համակարգի հիմքերը, արմատավորել հարգանքը մանկավաժի ու գիտության մարդու նկատմամբ և ամեն կերպ սատարել կրթության ու գիտելիքի վրա հիմնված հասարակության կայացմանը:
Այս հանդիսավոր օրը, ողջունելով բոլորիդ, իմ շնորհավորանքն եմ հղում նաև նոր ուսումնական տարում առաջին դասարան եկած մեր երեխաներին և այն պատանիներին ու աղջիներին, ովքեր ընդունվել են բարձրագույն ուսումնական հաստատություններ:
Ես լիահույս եմ, որ ուսումնառության տարիները Հայաստանի քաղաքացիների նոր սերնդի համար կդառնան իրենց օժտվածության ու տաղանդի զարգացման, գիտելիքների ու ունակությունների ձեռքբերման պատասխանատու ու կարևոր շրջան, և արդյունքում մեր երկիրը կունենա ավելի հայրենասեր ու կիրթ քաղաքացիներ:
Կրկին անգամ շնորհավորելով բոլորիդ` մաղթում եմ նորանոր հաջողություններ և արդյունավետ ուսումնական տարի»:

Placeholder