DIGITEC 2008-ԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ 30 ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Տնտեսություն
16:10 02/09/2008

DIGITEC 2008-ԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ 30 ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոկտեմբերի 3-5-ը Երևանում կանցկացվի «DigiTec 2008»-ը: Արդեն չորրորդ անգամ անընդմեջ անցկացվող այս միջոցառումը ավանդապես կազմակերպվում է ՀՀ վարչապետի բարձր հովհաննու ներքո: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից:

DigiTec-ի հիմնական նպատակն է ՏՀՏ ընկերությունների, գործարար սպառողների և հասարակության միջև ստեղծել բարենպաստ միջավայր: Բացի այդ` ցուցահանդեսը հայաստանյան ՏՀՏ դաշտի իրական պատկերն ուսումնասիրելու, ընկալելու, ձեռքբերումներին ծանոթանալու, առկա մարտահարավերներն ու հնարավորությունները տեսնելու հնարավորություն է տալիս:
DigiTec 2008-ին մասնակցության հայտ են ներկայացրել արդեն 30 տեղական և միջազգային ընկերություններ, որոնց թվում են նաև առաջին անգամ Հայաստանում իրենց արտադրանքը ցուցադրող «Մոսկովսկի Տելեպորտ» (Московский Телепорт) և Softline ընկերությունները: Այս տարի ակնկալվում է 70 մասնակից և 12 000 այցելու: Նշենք, որ ցուցահանդեսի այցելուների քանակն անցյալ տարի 8000 էր:

DigiTec 2008-ն այս տարի անցկացվելու է Epygi office park-ի նորակառույց ցուցադրասրահում, որն ապահովված կլինի ցուցադրվող ընկերությունների և այցելուների համար անհրաժեշտ բոլոր հնարավորություններով:

Ցուցահանդեսի գլխավոր հովանավորը Microsoft RA ընկերությունն է, հովանավորը` Virage Logic ընկերությունը: DigiTec 2008-ի երեք աշխատանքային օրվա ընթացքում կանցկացվեն նաև կից միջոցառումներ` DigiTec-բիզնես լուծումներ ֆորումը, DigiTec-էլեկտրոնային կառավարում ֆորումը, DigiԼիֆ-սեմինարների շարքը:
Placeholder
DIGITEC 2008-ԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ 30 ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ