Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
2007թ. ընթացքում արձանագրվել է ՄԻԱՎ վարակի 109, իսկ 2008թ-ին` 75 նոր դեպք: 1988թ. մինչև 2008թ. հուլիսի 31-ը Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 613 դեպք երկրի քաղաքացիների շրջանում: Ընդ որում` 2007-2008 թվականների ընթացքում հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ից մահացել է 143 մարդ, որոնցից 121-ը տղամարդ, 22-ը` կին: Ինչպես Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշեցին ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի վիճակագրության բաժնից, նույն ժամանակահատվածում հանրապետությունում ՄԻԱՎ-ով վարակվածների ընդհանուր թիվը 613 է, որից 456 հոգին արական սեռի, իսկ 157-ը` իգական սեռի ներկայացուցիչներ են:
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի գնահատումը վկայում է, որ հաշվարկային տվյալներով հանրապետությունում կա 2800 ՄԻԱՎ-ով ապրող մարդ:
Ընդհանուր առմամբ, երկրում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակի տարեգրությունը ներկայանում է հետևյալ կերպ. 1988 -ին գրանցվել է ՄԻԱՎ/ ՁԻԱՀ վարակի առաջին դեպքը` վարակման ուղին` հետերոսեքսուալ ճանապարհն է եղել: 1989 -ին գրանցվել է ՁԻԱՀ-ից մահվան առաջին դեպքը: 1990 թվականին գրանցվել է թմրամիջոցների ներարկային օգտագործման ճանապարհով վարակման առաջին դեպքը, 1996-ին` կանանց շրջանում ՄԻԱՎ վարակի առաջին, 2000-ին` հոմոսեքսուալ ճանապարհով վարակման առաջին, 2001-ին` երեխաների շրջանում ՄԻԱՎ վարակի և ՁԻԱՀ-ի առաջին, 2001-ին` ՁԻԱՀ-ից երեխայի մահվան առաջին գրանցված դեպքերը: Բացի այդ, 2002-ին գրանցվել է թմրամիջոցների ներարկային օգտագործողների շրջանում ՄԻԱՎ վարակի տարածվածությունը մոտ 15% , իսկ 2007-ին` թմրամիջոցների ներարկային օգտագործողների շրջանում ՄԻԱՎ վարակի տարածվածությունը մոտ 6,8%:
Նշենք, որ ՄԻԱՎ վարակով հիվանդների ընդհանուր կազմում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները` 456 մարդ (74,4%), իգական սեռի ներկայացուցիչների մոտ արձանագրվել է վարակի 157 դեպք (25,6%): ՄԻԱՎ վարակի 13 դեպք (2,1%) է արձանագրվել երեխաների մոտ: Իսկ վարակվածների զգալի մեծամասնությունը (70,5%) 20-39 տարիքային խմբում է: Երկրում ՄԻԱՎ վարակի փոխանցման հիմնական ուղիները հետերոսեքսուալ ճանապարհն (49,1%) ու թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով վարակումն է (44,2%): Բացի այդ, արձանագրվել են մորից երեխային, արյան և հոմոսեքսուալ ճանապարհներով ՄԻԱՎ վարակի փոխանցման դեպքեր:
Հիշեցնենք, որ հանրապետությունում մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակվածության դեպքերի արձանագրումը սկսվել է 1988 թվականից:

Placeholder