«ԱԶԴ ՊՐՈԴԱՔՇՆԸ» ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է ԿԻԼԻԿԻԱՅԻՑ
Մշակույթ
18:43 03/09/2008

«ԱԶԴ ՊՐՈԴԱՔՇՆԸ» ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է ԿԻԼԻԿԻԱՅԻՑ

«Ազդ պրոդաքշնը» վերադարձել է պատմական Կիլիկիայից, ուր նկարահանում էր Կիլիկյան Հայաստանի մասին խոստացած ֆիլմը: Այս մասին Panorama.am-ին հայտնեց «Ազդ պրոդաքշնի» հիմնադիր, պրոդյուսեր, ռեժիսոր Հայկ Հարությունյանը: 180 րոպեանոց ֆիլմը ներկայացնելու է Կիլիկիայի պատմությունը, բերդաքաղաքներն ու ամրոցները: Հ. Հարությունյանը նշեց, որ Կիլիկիայում նկարահանել են մի շարք բերդեր ու ամրոցներ, իսկ ֆիլմն ամբողջությամբ պատրաստ կլինի երեք ամիս անց: Այն հեռարձակվելու է Հանրային հեռուստաընկերությամբ:

Նշենք, որ անձնակազմը Կիլիկիա մեկնել էր հուլիսի 15-ին

Ավելի վաղ Panorama.am-ին տված հարցազրույցում, Հ. Հարությունյանը նշել էր, որ ֆիլմը կարելի է օգտագործել որպես գործիք Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ, քանի որ հավատացած է, որ այն Հայաստանի իմիջի բարձրացման վրա լավ ազդեցություն կթողնի:

«Թուրքիան թաքցնում է Կիլիկիայի հայկական պատկանելությունը: Ֆիլմը պատմական, վիզուալ փաստերով Կիլիկիայի հայկական լինելը կբացահատի չիմացողների համար»,-ասել էր նա:

ֆիլմի բյուջեն բավականին մեծ է: «Ազդ Պրոդաքշնը» հաջող նկարահանումների համար շնորհակալություն է հայտնում հովանավորներին` «ՎիվաՍել» ընկերությունը, «Kia motors»-ին և «Global travels»-ին:

Նշենք, որ «Ազդ Պրոդաքշնը» հիմնադրվել է 1997 թվականին, նկարահանել է ավելի քան 50 ֆիլմ: Վերջին երեք տարիների ընթացքում նկարահանում է պատմական Հայաստանը ներկայացնող ֆիլմերի շարք: Արդեն պատրաստել են «Բարի գալուստ Ղարաբաղ», «Արևմտյան Հայաստան», ինչպես նաև »Նոյան տապանի առեղծվածը» ֆիլմերը, իսկ Ջավախքի մասին պատմող ֆիլմը նկարահանման փուլում է:


Placeholder
«ԱԶԴ ՊՐՈԴԱՔՇՆԸ» ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է ԿԻԼԻԿԻԱՅԻՑ