ՍԵՎԱՆ. ՎԱՂԸ Ի՞ՆՉ ԵՆՔ ԽՄԵԼՈՒ
Առողջություն
16:27 03/09/2008

ՍԵՎԱՆ. ՎԱՂԸ Ի՞ՆՉ ԵՆՔ ԽՄԵԼՈՒ

Սևանա լիճը Հայաստանի ու տարածաշրջանի քաղցրահամ ջրի «ռազմավարական» պաշարն է և դրա օգտագործումը բացառապես պետք է բխի նրա` որպես խմելու ջրի պահպանման նպատակից` հաշվի առնելով խմելու ջրի սղությունը ողջ աշխարհում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի մտահոգություն հայտնեց հայ-ռուսական սլավոնական համալսարանի էկոլոգիայի և էթնո-մշակութային տուրիզմի ամբիոնի ավագ դասախոս և «Սևանի ազգային պարկի» գլխավոր հատակագծի հեղինակներից մեկը` Գագիկ Սուխուդյանը:

Նրա խոսքով, Սևանա լճի մակարդակի բարձրացման խոչնդոտումը ցանկացած նկատառումներով կարող է սպառնալ լճի ողջ էկոհամակարգին: «Նավթը` այդ սև հեղուկը, երևի բոլորի աչքերը փակել է: Այն իրական արժեքը, որը կոչվում է խմելու ջուր` քաղցրահամ ջրի պաշարը, որ մենք ունեինք, քանի որ այն մինչև լճի մակարդակի իջեցումը կազմում էր 54 մլրդ խորանարդ մետր, և մոտավորապես էլ տարեկան 2 միլիոն էլ վերարտադրվող ջրի քանակ էր ապահովում, պարզվեց, որ «մեզ» ձեռնտու չէ: Դրա համար էլ հետզհետե սկսեցին իջեցնել լճի մակարդակը»,-նկատեց մասնագետը:

Իսկ դրա փոխարեն, Գ. Սուխուդյանի նշած օրինակների համաձայն, սկսվել է ջրի մակարդակի հաշվին հողեր տնտեսվել, քաղաքներ ու ՀԷԿ-եր կառուցվել, արդյունաբերություն զարգացնել: Մասնագետը մեծ վրդովմունք հայտնեց այն փաստի առթիվ, որ այսօր Սևանի մակարդակը «արհեստածին պատճառներով» իջեցվել է, իսկ ջուրը խմելու համար այլևս պիտանի չէ: «Այժմ ջուրը մամռակալում է ու եթե այսպես շարունակվի, ապա այն խմելու համար լիովին անպետք կլինի: Տեսեք, այսօր խմելու շուրջ մեծ խնդիր է մոտակա արևելքում: Այն այդ երկրներում ավելի թանկ է քան վառելիքը` բենզինը, դիզելային վառելիքը: Մենք էլ այսօր արդեն խմելու ջրի աղբյուրի անհետացման խնդրի առաջ ենք կանգնած, բայց եթե ուղղենք իրար հետևից թույլ տրված սխալները, կկարողանանք խուսափել դրանից»,-նկատեց նա:

Նշենք, որ մասնագետը հայտարարեց, որ Սևանա լճից ջրառի կրկնապատկման վերաբերյալ որոշումը կառավարության ու ԱԺ-ի կողմից ընդունվել է առանց ջրառի պահանջարկի բազմակողմանի ու գիտական ուսումնասիրություն ու հիմնավորման:
Placeholder
ՍԵՎԱՆ. ՎԱՂԸ Ի՞ՆՉ ԵՆՔ ԽՄԵԼՈՒ