Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«ArmTech 08» ամենամյա հայկական երկրորդ կոնգրեսը կանցկացվի հոկտեմբերի 4-5-ը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը: Նրա խոսքով, կառավարությունը կարևոր նշանակություն է տալիս այդ կոնգրեսին, որը մասնակիցներին հնարավորություն կտա քննարկել շուկայում առկա խնդիրները, ներկայիս ձեռքբերումները պահպանելու ռազմավարությունը, ձեռք բերել մասնագիտական տեղեկություններ և հաստատել գործարար կապեր: Նախարարի խոսքով, կազմակերպիչները մեծ նշանակություն են տալիս Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացմանը, միաժամանակ խթանելով այս ոլորտում հետագա ներդրումները:
«Շատ երկրներ ցանկանում են այս ոլորտում առաջատար դառնալ, և դրան հասնելու միակ միջոցը հանդիսանում է հեղինակավոր կոնգրեսի կազմակերպումը հայտնի և խոշոր ընկերությունների մասնակցությամբ»,-ասաց Երիցյանը:
Իր հերթին կոնգրեսի համանախագահ և հիմնադիր Թոնի Մորոյանը նշեց, որ նախորդ տարի ԱՄՆ Սիլիկոնյան հովտում կոնգրեսը հաջողությամբ անցկացվեց, ինչը հնարավորություն տվեց նմանատիպ միջոցառում կազմակերպել նաև Հայաստանում:
Synopsys ընկերության կորպորատիվ շուկայական և շուկայի ռազմվարական զարգացման գծով փոխնախագահ, ընկերության հայաստանյան գրասենյակի նախագահ Ռիչ Գոլդմանը նշեց, որ Հայաստանը մարդկային մեծ ներուժ ունի, դրա օգտագործման լավագույն միջոցը ՏՏ ոլորտում ներդրումներ կատարելն է: Նա ընդգծեց, որ Synopsys-ն արդեն չորրորդ տարին է, որ աշխատում է Հայաստանի հետ և հայկական ընկերությունների հետ փորձում է դիմակայել այնպիսի մարտահրավերների, ինչպիսիք ինտերնետի զարգացումն է, բիզնես- ենթակառուցվածքների զարգացումը, հարկային դաշտը, բարձրագույն կրթությունը:
Համաժողովի օրակարգի գլխավոր բիզնես թեմաներն են կրթությունը, քաղաքականությունը և պաշտպանությունը, մտավոր սեփականությունը, ներդրումները: Միջոցառմանը մասնակցելու հայտերի ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 8-ն է: Համաժողովին կմասնակցեն մոտ 250 ընկերություններ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Եվրոպայից: Համաժողովը կանցկացվի վարչապետի բարձր հովանու ներքո` էկոնոմիկայի նախարարության, բարձր տեխնոլոգիաների ոլորտի առաջատար ընկերությունների, գիտակրթական համակարգի և միջազգային կազմակերպությունների աջակցությամբ:

Placeholder