ՄԵՔԵՆԱՆԵՐ` ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻՑ ԼԱՎԱԳՈՒՅՆԵՐԻՆ
Կրթություն, գիտություն
16:08 05/09/2008

ՄԵՔԵՆԱՆԵՐ` ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻՑ ԼԱՎԱԳՈՒՅՆԵՐԻՆ

Կրթության և գիտության նախարարությունում անցկացվեց «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» և «Տարվա լավագույն դաստիարակ» ամենամյա մրցույթների հանրապետական փուլը: Մրցույթներին մասնակցում են 46 մանկավարժներ ՀՀ բոլոր մարզերից և Երևանից: Մրցույթների մարզային փուլը անցկացվել է մարզերում:

ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը նշեց, որ այս մրցույթները նպատակ ունեն խրախուսելու և գնահատելու ուսուցչիների, տնօրենների և դաստիարակների աշխատանքը: Նրա խոսքով, մրցույթների հանրապետական փուլերն անցկացվում է հարցազրույցի միջոցով:

«Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» և «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթների արդյունքները կներկայացվեն ուսուցուիչներին նվիրված տոնին` հոկտեմբերի առաջին կիրակի օրը:

Ն. Հովհաննիսյանը հայտնեց, որ մրցույթների մրցանակակիրներին վարչապետ Տիգրան Սարգսյանը կհանձնի մեքենաներ, պատվոգրեր և ոսկե հուշամեդալներ:


Placeholder
ՄԵՔԵՆԱՆԵՐ` ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻՑ ԼԱՎԱԳՈՒՅՆԵՐԻՆ