ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎՈՒՄ ԵՆ 12 ՆԱԽՆԱԿԱՆ ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Կրթություն, գիտություն
13:04 06/09/2008

ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎՈՒՄ ԵՆ 12 ՆԱԽՆԱԿԱՆ ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այժմ Հայաստանի 12 նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ: Այդ քոլեջներից երկուսը գտնվում են Երևանում, մնացածը` տարբեր մարզերում: Այս մասին Panorama.am-ին հայտնեց ԿԳՆ նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը:

Նա նշեց, որ քոլեջների հիմնանորոգման աշխատանքները կավարտվեն դեկտեմբերին, իսկ դրանից հետո 12 քոլեջները կապահովվեն ժամանակակից նյութատեխնիկական բազայով:

Վարչության պետի հավաստմամբ, 2009-ին վերջին կունենանաք 12 օրինակելի, հիմնանորոգված, միջազգային ստանդարտներին համապատասխան և նյութատեխնիկական բազայով հագեցած հաստատություններ:

Այդ քոլեջների հիմնանորոգման և նյութատեխնիկական բազայի ապահովման համար ԵՄ հարևանության քաղաքականության շրջանականերում 2008-2010 թվականների համար տրամադրվել է 15 մլն եվրո աջակցություն: 2008 թվականին քոլեջների հիմնանորոգման համար ամբողջ գումարից տրամադրվել է 810 մլն դրամը:

Նշենք, որ դեռևս 2007 թվականի նոյեմբերին միջգերատեսչական հանձնաժողով էր ստեղծվել այդ քոլեջների բարեփոխումներն իրականացնելու համար: Հանձնաժողովը ստեղծել էր աշխատանքային խումբ, որպեսզի ընտրվեն քոլեջները: Ընտրվել են այն քոլեջները, որտեղ այսօրվա աշխատանքի շուկայի պահանջներին համապատասխանող մասնագիտություններ կան:
Placeholder
ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎՈՒՄ ԵՆ 12 ՆԱԽՆԱԿԱՆ ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ