Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Վիճակագրական տվյալների համաձայն` այսօր հայաստանյան ՏՀՏ ոլորտում գործում է ավելի քան 200 ընկերություն` շուրջ 6000 մասնագետներով: Ըստ նույն տվյալների` յուրաքանչյուր տարի հայաստանյան ՏՀՏ ոլորտում ստեղծվում են մոտ 30 ընկերություններ. վերջիններս դաշտում, թերևս, ամենախոցելին են: Ի թիվս ոլորտում առկա բազմաթիվ խնդիրների ու մարտահրավերների հայաստանյան նորաստեղծ տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերություններն առավելապես իրենց նոր գաղափարները վաճառելու, կիրառելու, նոր գործընկերներ գտնելու խնդիր ունեն:
Հենց այդ խնդիրների կարգավորմանն է միտված «Սկսնակ ՏՏ ձեռնարկությունների ֆորումը» /«Start Up»/, որն անցկացվելու է DigiTec 2008 ցուցահանդեսի շրջանակներում:
Այն հնարավորություն կտա նորաստեղծ ձեռնարկություններին կամ անհատներին ներկայացնելու իրենց գործունեությունը, նորարարական գաղափարներն ու արտադրանքը ցուցահանդեսին մասնակցող ավելի քան 60 ՏՏ ընկերությունների, այլ ոլորտի գործարարների և 12 000 այցելուների:
Ինչպես DigiTec 2007-ի ընթացքում անցկացրած հարցումները ցույց տվեցին, ցուցահանդեսի այցելուների և մասնակից ընկերությունների/ մեծամասամբ արտերկրյա/ հիմնականում փնտրում են նորարարական գաղափարներ և լուծումներ:
«Start Up» ֆորումը, փաստորեն, արդյունավետ և բարենպստ միջավայր է ներդրողների և նորարակական գաղափարներ կրողների համագործակցության համար: DigiTec 2008 ՏՀՏ ցուցահանդեսն ու նրա շրջանակներում կազմակերպվող «Start Up» ֆորումը կանցկացվեն հոկտեմբերի 3-5-ը` Epygi office park-ում:

Placeholder