Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Այս տարի հանրապետության բոլոր դպրոցների 8-րդ և 9-րդ դասարաններում կրթության և գիտության նախարարի հրամանով դասավանդվում է «Առողջ ապրելակերպ» դասընթացը: Այս մասին Panorama.am-ին հայտնեց ԿԳՆ հատուկ կրթության բաժնի պետ Նուրիջան Մանուկյանը:
Նա նշեց, որ «Առողջ ապրելակերպ» դասընթացի կազմակերպման համար ստեղծվել են ուսուցչական ձեռնարկներ և ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտի մասնագետները վերապատրաստել են դպրոցներում այդ դասընթացներն անցկացնող ուսուցիչներին:
Ն. Մանուկյանի խոսքով, այս դասընթացի նպատակն այն է, որ մարդն իմանա, թե ինչպես պետք է օրգանիզմն առողջ պահպանել, առողջ մնալու համար ինչ «հնարքներ» են պետք, ինչն է օգտակար օրգանիզմի համար, ինչը` վնաս, և վերջապես ինչը կնպաստի երկարակեցությանը:
Ըստ բաժնի պետի, այս դասընթացների միջոցով աշակերտներն կստանան տեսական գիտելիքներ, որոնք կկիրառեն իրենց կենցաղում գործնական ձևով: «Դպրոցներում դասավանդվող ֆիզկուլտուրա առարկան առողջ ապրելակերպի մի մասնիկն է միայն, աշակերտները պետք է գիտելիքներ ունենան կյանքը ճիշտ կազմակերպելու համար, որպեսզի առողջ սերունդ ունենաք»,- հավելեց նա:

Placeholder