1 ՄԼՆ ԴՐԱՄ` ՀԱՆՐՕԳՈՒՏ ՄԵԿ ԾՐԱԳՐԻՆ
Կրթություն, գիտություն
12:13 13/09/2008

1 ՄԼՆ ԴՐԱՄ` ՀԱՆՐՕԳՈՒՏ ՄԵԿ ԾՐԱԳՐԻՆ

ՌՈՒՍԱԼ ընկերությունը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ համատեղ հայտարարում են «10 դպրոցական ծրագիր» երկրորդ մրցույթի մեկնարկը, որի նպատակն է դպրոցականներին և ուսուցիչներին ներգրավել համատեղ հանրօգուտ աշխատանքներում: Ծրագրին տեղեկատվական աջակցություն է ցուցաբերում ՀՀ կրթության և գիտության նախարարությունը:

ԿԳՆ Երևան քաղաքի բոլոր 7-11-րդ դասարանների աշակերտներին հրավիրում է մասնակցելու այս յուրահատուկ մրցույթին` ներկայացնելով միջդպրոցական, համադպրոցական և դասարանական ծրագրեր: Մրցութային հանձնաժողովների կողմից կընտրվեն 10 լավագույն ծրագրերը, որոնցից յուրաքանչյուրի իրականացման համար կտրամադրվի 1.000.000 դրամ:

Placeholder
1 ՄԼՆ ԴՐԱՄ` ՀԱՆՐՕԳՈՒՏ ՄԵԿ ԾՐԱԳՐԻՆ