Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Վերջերս Էլիզաբեթ թագուհու «Գրան-պրի» մրցանակին արժանացած գերմանացի երիտասարդ ջութակահար Սերգեյ Խաչատրյանն այսօր հանդես կգա Արամ Խաչատրյան համերգասրահում, որով էլ կմեկնարկի «Վերադարձի դասական երաժշտության» երկրորդ փառատոնը:
Նշենք, որ Սերգեյ Խաչատրյանը նախնական երաժշտական կրթությունը ստացել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում, այնուհետև երաժշտական կրթությունը շարունակել Ֆրանկֆուրտի, հետո` Վարդբուրգի կոնսերվատորիայի ջութակի բաժնում:
Մինչև հոկտեմբերի 28-ը շարունակվող փառատոնի ծրագրում ներառված է 7 համերգ: Համերգներ են նախատեսվում նաև Գյումրիում և Վանաձորում:
Փառատոնին մասնակցելու են Բելգիայից, Ֆրանսիայից, Պորտուգալիայից, Գերմանիայից, Իսպանիայից ժամանած հայ աշխարհահռչակ երաժիշտներ: Փառատոնային տարբեր օրերին հանդես են գալու Վլադիմիր Խաչատրյանը, դիրիժոր (Գերմանիա), Սուրեն Ամիրխանյանը (Հորդանան), Իրինա Հովհաննիսյանը, դաշնամուր (Գերմանիա), Լիանա Ալեքսանյանը, սոպրանո (Գերմանիա), Միքայել Բալյանը, դաշնամուր (Գերմանիա), Վարդան Մամիկոնյանը, դաշնամուր (Ֆրանսիա), Սուրեն Բագրատունին, թավջութակ (ԱՄՆ), Ստիվեն Պրուտսմանը, դաշնամուր (ԱՄՆ), Հայաստանի Պետական Կամերային Նվագախումբը:
Վերադարձի Փառատոն խորագրով ծրագրի իրականացման հիմնական նպատակը ընգծված է հենց վերնագրի մեջ: Այն կոչ է` ուղղված աշխարհասփյուռ հայերին:
Մշակութային խոշոր միջոցառման իրականացմանը զուգընթաց, այն փորձ է համայն աշխարհի հայության ուշադրությունը հրավիրել հայրենադարձության խնդրին, սեփական հողում արարելու և ստեղծելու սերունդների երազանքի իրականացմանը:

Placeholder