ԱՅՍ ԴԵՂԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՎԵԼ Է
Առողջություն
13:39 15/09/2008

ԱՅՍ ԴԵՂԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՎԵԼ Է

Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի հրամանով «Գեդեոն Ռիխտեր Լտդ» հունգարական արտադրության «Գորդոքս ներարկման լուծույթ 100000 (ԿԻՄ) 10մլ 10մլ սրվակ (25)» և «ԱՎԴ Ֆարմա ԳմբՀ և Քո. ԿԳ» գերմանական արտադրության «Կոնտրիկալ ներարկման լուծույթի լիոֆիլիզացված դեղափոշի 2մլ նատրիումի քլորիդի իզոտոնիկ լուծույթ լուծիչով 10 000 ՀՏրՄ, սրվակ (10)» դեղերի գրանցումը ճանաչվել է անվավեր և դադարեցվել է շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում:

Ինչպես տեղեկացանք առողջապահության նախարարության պաշտոնական կայքէջից, նման հրամանի համար հիմք է հանդիսացել Եվրոպական դեղերի գործակալության կողմից ստացված տեղեկատվությունը ապրոտինին պարունակող դեղերի առողջությանը վնասելու ռիսկի գերակշռումը դրական ազդեցության նկատմամբ ապացուցող վերջին հետազոտությունների արդյունքների վերաբերյալ:
Placeholder
ԱՅՍ ԴԵՂԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՎԵԼ Է