Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների /ԺՀՄԻԳ/ գրասենյակը Հայաստանի իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների համար 4-օրյա ուսումնական դասընթաց է սկսել հավաքների ազատության մոնիթորինգի և զեկուցման մեթոդների վերաբերյալ: Ծրագիրը իրականացվում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, Եվրոպայի խորհրդի և Հայաստանում Հելսինկյան կոմիտեի հետ համատեղ:
«Խաղաղ հավաքների ազատության իրավունքը ժողովրդավարական հասարակության հիմնասյուներից է», - ասաց ԺՀՄԻԳ Մարդու իրավունքների պաշտպանների և Ազգային մարդու իրավունքների հաստատությունների հարցերով պատասխանատու Լիդիա Գրիգորևան:
Նա հավելեց, որ իրենք նպատակ ունեն օժանդակելու ազգային իշխանությունների հետ երկխոսությանը` ավելի լավ պաշտպանելու հավաքների ազատության իրավունքը ազգային և տեղական մակարդակներով:
Ըստ նրա, 2008թ. փետրվարի նախագահական ընտրություններին հաջորդած բռնություններից հետո, Հայաստանի խորհրդարանը զգալիորեն խստացրեց երկրում ազատ հանրահավաքների վերաբերյալ օրենսդրությունը: Խորհրդարանը ավելի ուշ հանեց գրեթե բոլոր փոփոխությունները` ԺՀՄԻԳ և Եվրոպայի Խորհրդի Վենետիկի հանձնաժողովի օրենսդրական փորձագիտական եզրակացության արդյունքում` գտնելով, որ վերջիններս չեն համապատասխանում միջազգային չափանիշներին:
Ուսումնական ծրագրի նպատակն է աջակցել իրավապաշտպաններին բարելավելու նրանց մոնիթորինգ իրականացնելու իմացությունը Հայաստանում հավաքների ազատության օրենսդրության և միջազգային չափանիշների գործնականում կիրառման վերաբերյալ: Այն ընդգրկում է միջոցառումների հասարակական կարգի ոստիկանական պահպանությունը, հավաքների անցկացման պայմանների վերաբերյալ պայմանավորվածությունների կատարումը, հավաքի մասնակիցների և հակոտնյա ցուցարարների միջև փոխհարաբերությունները և ինչպիսի վարքագիծ ունեն երթին մասնակցողները զգայուն տարածքներով անցնելիս:
Ուսումնական ծրագրի ավարտից հետո մարդու իրավունքների պաշտպանները 6-ամսվա ընթացքում կիրականացնեն հանրային հավաքների մոնիթորինգ Հայաստանի տարբեր շրջաններում: Մոնիթորինգի արդյունքները կամփոփվեն զեկույցում, որ կտրամադրվի իշխանություններին:
Ուսուցման ծրագիրը բխում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հրատարակած Խաղաղ հավաքների ազատության ուղեցույցից, որտեղ ներկայացված են ոլորտի միջազգային չափանիշները և հիմնական սկզբունքները` մեջբերելով օրինակներ ԵԱՀԿ տարածքում տեղ գտած լավագույն պրակտիկայից: Ուղեցույցը մշակվել է ԺՀՄԻԳ-ի խաղաղ հավաքների ազատության հարցերով փորձագետների խմբի կողմից և հավանության է արժանացել Եվրոպայի Խորհրդի Վենետիկի հանձնաժողովի կողմից 2008 թ. հունիսին:
Ուղեցույցը ընդգծում է պետությունների դրական պարտավորությունը պաշտպանելու խաղաղ հանրահավաքները, ներառյալ նրանց, որտեղ ոչ-պոպուլյար տեսակետներ են հնչեցվում, և առաջարկում, որ հավաքների ազատության ցանկացած սահմանափակում պետք է լինի համաչափ և օրենքով ամրագրված:

Placeholder