Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հայաստանի անկախության տոնին նվիրված «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում կանցկացվի Իրանի Շիրազ քաղաքից ժամանած լուսանկարիչ Աֆշին Արիաֆարի ցուցահանդեսը:
Ցուցահանդեսը կրելու է “Իմ Հայաստան” խորագիրը: Ցուցադրության ընթացքոմ անգույն լուսանկարների սիրահարներին կներկայացվեն սև-սպիտակ 50 լուսանկարներ, որոնցում պատկերված են հայկական բնաշխարհը, մարդիկ, ինչպես նաև դրվագներ Հայաստանի պատմությունից:
Հեղինակը ցուցադրվող աշխատանքները ընտրել է 2000 լուսանկարների շարքից, որոնք նա կատարել է անցյալ տարի 10 օրերի ընթացքում: Այս լուսանկարները ցուցադրվել են նաև Աֆշինի ծննդավայրում` Շիրազ քաղաքում, որի այցելուները մեծ ցանկություն են հայտնել գալ Հայաստան և տեղում ծանոթանալ հայ ժողովրդի և հայկական բնաշխարհի հետ:
Նշենք, որ Աֆշինը լուսանկարչությամբ զբաղվում է 10 տարեկանից: Նա զբաղվում է նաև գեղանկարչությամբ և իր հարազատ քաղաքի համալսարանում գրաֆիկա է դասավանդում:
Ցուցահանդեսը կգործի մինչև սեպտեմբերի 23-ը:

Placeholder