ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՉԵՆ ՄԻԱՆԱ ՆՅՈՒՅՈՐՔՅԱՆ ԵՌԱԿՈՂՄ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ
Քաղաքական
11:31 17/09/2008

ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՉԵՆ ՄԻԱՆԱ ՆՅՈՒՅՈՐՔՅԱՆ ԵՌԱԿՈՂՄ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չեն միանա Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարների Նյու Յորքում կայանալիք բանակցություններին: Հիշեցնենք, որ այդ հանդիպումը տեղի կունենա Թուրքիայի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում: ԱԳ նախարարների հանդիպմանը կքննարկվեն Հայաստանի և իր հարևաններ Թուրքիայի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների նորմալացման, ինչպես նաև ԼՂ խնդրի լուծման ուղիները:

«Այս նախաձեռնությունը գալիս է թուրքական կողմից և մենք դեռ չենք ստացել դրան միանալու հրավեր»,- ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը: Մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափն ընդլայնելու և այդ շարքում Թուրքիային ընդգրկելու հնարավորությունը, Մերզլյակովն ասել է, որ դա կախված է Մինսկի խմբի բոլոր անդամների կողմից կոնսենսուսի գալու հնարավորությունից:
Placeholder
ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՉԵՆ ՄԻԱՆԱ ՆՅՈՒՅՈՐՔՅԱՆ ԵՌԱԿՈՂՄ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ