Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Կրթություն, գիտություն
16:23 19/09/2008
ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ OԼԻՄՊԻԱԴԱ` ՆՎԻՐՎԱԾ Վ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆ
ԵՊՀ-ին առընթեր Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցում մեկնարկեց ԱՊՀ երկրների դպրոցականների XI աստղագիտական օլիմպիադան, որը նվիրված է աշխարհահռչակ գիտնական, աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի ծննդյան 100-ամյակին։ Օլիմպիադան շարունակվելու է Բյուրականի աստղադիտարանում և տևելու է մինչև սեպտեմբերի 26-ը:
Ինչպես տեղեկացանք ԿԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, օլիմպիադայի ծրագրում ընդգրկված են տեսական, գործնական և դիտողական փուլեր, գիտամշակույթային էքսկուրսիաներ, դասախոսություններ, դիտումներ։
Օլիմպիադայի հանձնաժողովի համանախագահներն են ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռ.Մարտիրոսյանը և դպրոցականների աստղագիտության միջազգային օլիմպիադաների հանձնաժողովի նախագահ ՖՄԳԹ Մ. Գավրիլովը։
Օլիմպիադայի պաշտոնական բացումը տեղի կունենա սեպտեմբերի 20-ին:

Placeholder