ՌՈՄԱՆ ԲԱԼԱՅԱՆԻ «ԴՐԱԽՏԻ ԹՌՉՈՒՆՆԵՐԸ» «ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏՂԱՄԱՐԴ ԴԵՐԱՍԱՆ» ԱՆՎԱՆԱԿԱՐԳՈՒՄ
Մշակույթ
16:15 22/09/2008

ՌՈՄԱՆ ԲԱԼԱՅԱՆԻ «ԴՐԱԽՏԻ ԹՌՉՈՒՆՆԵՐԸ» «ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏՂԱՄԱՐԴ ԴԵՐԱՍԱՆ» ԱՆՎԱՆԱԿԱՐԳՈՒՄ

Անապայում անցկացվող ԱՊՀ և Բալթյան երկրների «Կինոշոկ» 17-րդ կինոփառատոնում ուկրաինահայ ռեժիսոր Ռոման Բալայանի «Դրախտի թռչուններ» ֆիլմի գլխավոր դերակատար Սերգեյ Ռոմանյուկն արժանացել է լավագույն դերասանի կոչման:
Հայկական «Ոսկե ծիրան» հինգերորդ միջազգային կինոփառատոնի բացումը` հուլիսի 13-ին, տեղի էր ունեցել հենց այդ ֆիլմով, որն արժանացել էր հայ հանդիսատեսի հավանությանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-21-ը Անապայում անկացվում էր ԱՊՀ և Բալթյան երկրների «Կինոշոկ» 17-րդ կինոփառատոնը, որի հիմնական ծրագրում ընդգրկվել էին 11 ֆիլմ` Ռուսաստանից, Ղազախստանից, Լիտվիայից, Էստոնիայից, Ուկրաինայից, Վրաստանից և այլ երկրներից: Փառատոնի օրերին տեղի է ունենեցել 5 մրցույթ:

Կինոփառատոնի գլխավոր մրցանակին` «Ոսկե որթ» արժանացել է էստոնական «Աշնան պարահանդես» կինոժապավենը:
Placeholder
ՌՈՄԱՆ ԲԱԼԱՅԱՆԻ «ԴՐԱԽՏԻ ԹՌՉՈՒՆՆԵՐԸ» «ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏՂԱՄԱՐԴ ԴԵՐԱՍԱՆ» ԱՆՎԱՆԱԿԱՐԳՈՒՄ