Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
ՏՀՏ-ն Հայաստանում
18:47 24/09/2008
ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ԵՐՐՈՐԴ ՕՊԵՐԱՏՈՐԸ ԼՈՒՐՋ ՄՐՑԱԿԻՑ ԿԼԻՆԻ ԳՈՐԾՈՂ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հայաստանի բջջային կապի ոլորտում երրորդ օպերատորի մրցույթի նախավորակավորման փուլն անցած երեք ընկերություններն էլ լուրջ մրցակից են այսօր այդ շուկայում գործող երկու ընկերությունների ` «Վիվասելի» և «ԱրմենՏելի» համար:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սամվել Արաբաջյանը, նշելով, որ մրցույթի մասնակից երեք ընկերությունների՝ Orange, CEO Blackrock Communications и M$A Tele2 AB, գործունեության աշխարհագրությունը բավական լայն է:
«Ֆրանս տելեկոմ» ընկերությանը պատկանող Orange ընկերությունն ամբողջ աշխարհում ունի բջջային կապի 110 միլիոն բաժանորդ, ֆիքսված կապի 45 միլիոն բաժանորդ և մոտ 20 միլոն DSL բաժանորդ: Շվեդական «M$A Tele2 AB» ընկերությունը Ռուսաստանի 17 շրջաններում ունի 9,5 միլիոն բաժանորդ, իսկ անգլիական ու իռլանդական «CEO Blackrock Communications» ընկերությունը Իռլանդիայի առաջատար օպերատորն է:
Արաբաջյանի խոսքով, նախաորակավորման փուլի էությունը կայանում է նրանում, որ ոլորտում երրորդ օպերատորի համար լիցենզիան ստանա այն ընկերությունը, որը կարող է իրական մրցակցություն ապահովել և համապատասխանում է այն պայմաններին, որոնք պետությունը դրել է մրցույթի հիմքում:
Հանձնաժողովի ներկայացուցիչը հիշեցրեց, որ սկզբում մրցույթին մասնակցելու հայտ էին ներկայացրել 17 ընկերություններ, սակայն ծանոթանալով մրցույթի պայմաններին, այդ թիվը կրճատվեց, դառնալով 6, իսկ հիմա մնացել են միայն 3-ը:
«Մրցույթի ընթացքը ցույց է տվել, որ բջջային կապի հայկական շուկայի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է: Երեք ընկերությունները բավականին լուրջ են և կարող են լուրջ մրցակից դառնալ գործող օպերատորների համար», - ասել է Արաբաջյանն ու հավելել, որ նման լուրջ ընկերությունների հետաքրքրությունը խոսում է այն մասին, որ նրանց մասնագետները ուսումնասիրել ու գնահատել են շուկայի ծավալներն ու հնարավորությունները և համարել, որ կարող են շուկա մտնելով, ընդլայնել ու զարգացնել իրենց բիզնեսը:
«Եթե երրորդ օպերատորի համար տեղ կամ նման ծառայությունների պահանջարկ չլիներ, չէր լինի նման լուրջ մրցակցություն առաջատար ընկերությունների շրջանակում»,- ասել է հանձնաժողովի անդամը:
Անդրադառնալով այդ ընկերությունների կողմից նաև ֆիքսված կապի ծառայություններ մատուցելու հնարավորությանը, Արաբաջյանն ընդգծեց. «Չի բացառվում, որ մի գեղեցիկ օր նրանք ցանկություն կհայտնեն դառնալ նաև ֆիքսված մասով օպերատոր: Ես ավելի քան վստահ եմ, որ մինչև տարեվերջ առնվազն երկու ընկերություններ ինտերնետ ծառայություններ կմատուցեն Wimax տեխնոլոգիայով, իսկ հաջորդ տարվա սկզբից` ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ` անլար տեխնոլոգիայով: Հաջորդ տարվանից նմանատիպ ծառայությունների նկատմամբ առաջարկ ու պահանջարկ կձևավորվի ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում»: Թեև դրա համար արդեն հայտերը ներկայացվել են, սակայն Արաբաջյանը հրաժարվեց նշել դիմած ընկերությունների անունները:
Ամենամոտավոր հաշվարկներով, ֆիքսված կապի պահանջարկը կազմում է 1 միլիոն բաժանորդ, այսինքն պետք է գործի 1 միլիոն բաժանորդային գիծ:
Միաժամանակ, երկրում այսօր գործում է ընդամենը 600 հազար գիծ: «Դա նշանակում է, որ մոտավորապես 2 անգամ կարելի է մեծացնել այդ շուկան, քանի որ պահանջարկի մոտ 50 տոկոսը բավարարված չէ»,- ասաց նա, հավելելով, որ ենթակառուցվածքները պետք է նորից ստեղծել, քանի որ այսօրվա տեխնոլոգիաները զգալիորեն տարբերվում են նախկիններից:
«Կարելի է օգտագործել նաև այն գծերը, որոնք կիրառում է տվյալ շուկայում գերիշխող դիրք ունեցող ընկերությունը: Կան նաև տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տալիս ցանց կառուցել շատ արագ ու էժան»,- իր խոսքն ամփոփեց Արաբաջյանը:

Placeholder