Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հայտնի գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի 80-ամյակի կապակցությամբ հոկտեմբերի 23-ին Ազգային պատկերասրահում բացվելու է հոբելյանական ցուցահանդես: Այս մասին հայտնեց մշակույթի նախարարի խորհրդական Սոնա Հարությունյանը։ Ըստ նրա, ցուցահանդեսի բացման գաղափարը պատկանում է նկարչի որդուն` Նարեկ Ավետիսյանին:
Նկարչի թանգարանի տնօրեն Արման Ավետիսյանը նշեց, ով նաև նկարչի որդին է, որ հոբելյանի շրջանակում հրապարակվելու է կատալոգ, որի պատրաստման աշխատանքներն արդեն սկսվել են: Կատալոգը հրատարակվելու է հազար օրինակ տպաքանակով, և, ամենայն հավանականությամբ, այն պատրաստ կլինի առաջիկա երկու ամսվա ընթացքում:
Ս. Հարությունյանը տեղեկացրեց նաև, որ նկարչի 80-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում նախատեսվում է գեղանկարչի աշխատանքների ցուցահանդես 2009-ի գարնանը Ֆլորենցիայում: «Նման գաղափար է առաջացել ֆլորենտացի մասնագետների մոտ, ովքեր Հայաստան էին ժամանել նկարչի որմնանկարներից մեկի վերականգնողական աշխատանքներն իրականացնելու համար»,-ասաց Ս. Հարությունյանը։
80-ամյա հոբելյանի շրջանակում տեղի են ունենալու նաև այլ միջոցառումներ. հաջորդ տարվա մայիսին ցուցադրություն է կազմակերպվելու Մոսկվայում և այլուր։

Placeholder