Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Երևանի պետական համալսարանում սկսվեց «Վ. Սարոյանի ստեղծագործությունը և ժամանակակից աշխարհը» թեմայով գիտաժողով` նվիրված գրող Վիլյամ Սարոյանի ծննդյան 100-ամյակին:
«Վ. Սարոյանը մեկն է նրանցից, ում գերդաստանը փրկվել է 20-րդ դարում թուրք բռնակալության կողմից կատարվող ջարդերից և ապաստան գտել ԱՄՆ-ի Ֆրեզնո նահանգում: Սարոյանը լինելով ամերիկյան գրող, երբեք չի կորցրել հայկական հոգին իր ստեղծագործություններում»,- ասաց ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի դեկան Կարո Կարապետյանը:
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը նշեց, որ Վ. Սարոյանը բարձրագույն կրթություն չի ստացել, սակայն դարձել է աշխարհահռչակ գրող` շնորհիվ իր հզոր ստեղծագործական մտքի և հոգու թռիչքի: «Իր կյանքում Վ. Սարոյանը թեկուզ կրել է զրկանքներ ու շատ դժվարություններ, սակայն նա երբեք չի խեղճացել, միշտ եղել է ամուր հայկական լեռների պես»,- հավելեց նա:
Գիտաժողովի ընթացքում ԵՊՀ-ի, ԳԱԱ-ի, Ռուս-հայկական համալասարանի ու Վրաստանի Ա. Ծերեթելու անվան պետական համալսարանի մի շարք դասախոսներ հանդես եկան գրողի կեպարը ներկայացնող զեկույցներով: Բանախոսները ներկայացրեցին Սարոյան գրողի` միաժամանակ ամերիկացի և հայ լինելը, ստեղծագործությունների փիլիսոփայությունը, երկու մշակույթների արտացոլումը գրողի ստեղծագործություններում, նաև`առանձին գործերի վերլուծություն:
Նշենք, որ գիտաժողովը կազմակերպել էր ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի արտասահմանյանը գրականության ամբիոնը:

Placeholder