Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Ջազն ինձ համար եղել և մնում է մի բաժակ ջուր ու թթվածին»,- իր համար իր արվեստն այսպես բնորոշեց խորհրդային ջազ վոկալի թագուհի Տաթևիկ Հովհանիսյանը:
80-ականներին ճակատագրի բերումով Տաթևիկ Հովհաննիսյանը հայտնվեց ԱՄՆ-ում և բնակություն հաստատեց Նյու Յորքում: ԱՄՆ մեկնելուց տարիներ անց էլ Տաթևիկ Հովհաննիսյանը անգերազանցելի մնացած ջազային մեյնսթրիմում և իր «ջազային կնիքը» թողեց երաժշտական աշխարհում:
Սեպտեմբերի 29-ին հայկական ջազի հոբելյանական տարվա շրջանակներում «Հայֆիլհարմոնիայի» մեծ համերգասրահում «Հայկական ջազ-70», կազմակերպության ջանքերով և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, տեղի կունենա հանրաճանաչ երգչուհու և երաժշտական խմբի համերգը:
Ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչու հաճախ չեք այցելում Հայաստան, երգչուհին պատասխանեց, որ… հրավիրողներ չկան:
«Եթե ամեն ամիս կանչեն Հայաստան` ես կգամ, խնդիր չկա: Հարազատներս այստեղ են ապրում, և իմ կապը հայրենիքի հետ միշտ ամուր է եղել»,-նշեց երգչուհին:
Երգչուհին ասաց, որ իր համերգացանկը բազմաժանր է լինելու. ընդգրկված են բրազիլական, ամերիկյան նաև հայկական էթնիկ-ջազային ստեղծագործություններ:
«Ժողովրդական երգն այնքան հարուստ, ռիթմիկ է, որ հնարավորություն է տալիս դրանց հաղորդել ջազային ելևէջներ»,-ներկայացրեց Տաթևիկ Հովհաննիսյանը:
Երգչուհին լրագրողներին պատմեց նաև, որ զբաղվում է երաժշտական կրթության դասավանդմամբ` շատ աշակերտներ ունի աշխարհի տարբեր քաղաքներից, թեև` դրա հետ մեկտեղ տնային տնտեսուհիների պես աման է լվանում, ճաշ եփում… միայն ժամանակը չի հերիքում հետևել Հայաստանյան լուրերին և ներքաղաքական կյանքին: Երգչուհին այստեղ խոստովանեց, որ մի փոքր էլ վախենում է հետևել դրանց:
Ծանոթ լինելով հայկական ջազի երիտասարդ սերնդի մի քանի ներկայացուցիչների հետ, ջազի թագուհին հավատացրեց, որ նրանք ոչնչով չեն զիջում այլ կատարողներին:
«Հայկական ջազ-70» նախագծի պրոդյուսեր Արթուր Ասատրյանը հայտնեց, որ իրենք երիտասարդ ջազմենների համար արդեն կրթական ծրագրի իրականացման պայմանավորվածություն ունեն Բերկլիի ջազային քոլեջի հետ:
«Կանցկացվի մրցույթ և հաղթող ջազ կատարող հայաստանցի երեք երիտասարդ հնարավորություն կունենան մեկնել Բերկլի և ուսանել այնտեղ պրոֆեսինալ մասնագետների մոտ, իսկ ծախսերը կհոգա «Հայկական ջազ 70» կազմկոմիտեն և Բերկլիի քոլեջը»,-պատմեց Արթուր Ասատրյանը:
Տաթևիկ Հովհանիսյանը լրագրողներին ներկայացրեց ԱՄՆ-ում առաջին քայլերն անելու ժամանակ իրեն աջակցած Բերկլիի քոլեջի պրոֆեսոր հայազգի Ջոն Բաբոյանին, ով և կընտրի Բերկլի մեկնող երեք երիտասարդ կատարողներին:
«21 տարի առաջ եմ եկել Հայաստան: Երբ եկա և տեսա Արարատը` աչքերս արցունքով լցվեցին: Ուրախ եմ, որ այս համագործակցության համար կրկին Հայաստանում եմ»,-պատմեց պարոն Բաբոյանը:
Այսպես, Տաթևիկ Հովհաննիսյանը մեկ օրում կփորձի ջազային ելևեջների միջոցով հաղորդակցվել ջազ սիրող ու ջազով հետաքրքրվող հայ հանդիսատեսի հետ: «Էլլան Երևանից» ասում է, թե մեկ օրը քիչ է, ուստի` «Հայաստան կգամ ամեն պահի, երբ կանչեք»:

Placeholder